Հա

Քաղաքական

19/01/2017

Դոկտ. Զարիֆ.- «Եթէ ԱՄՆ-ը հրաժարւի համապարփակ համաձայնագրից, դա դեռ չի նշանակի աշխարհի վերջը»

Եթէ ԱՄՆ-ը հրաժարւի համապարփակ համաձայնագրից, դա դեռ չի նշանակի աշխարհի վերջը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ շւէյցարական Դաւոսում ընթացող տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«ԱԼԻՔ» - Եթէ ԱՄՆ-ը հրաժարւի համապարփակ համաձայնագրից, դա դեռ չի նշանակի աշխարհի վերջը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ շւէյցարական Դաւոսում ընթացող տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ յաւելելով, որ եթէ Դոնալդ Թրամփը փորձի վերանայել Միջուկային համապարփակ համաձայնագիրը, ապա, հաստատապէս, նրան կը զարմացնի Իրանի արձագանգը:

Դոկտ. Զարիֆը նշել է, որ պաշտօնական Թեհրանը որեւէ շփում չի ունեցել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ. «Մենք կը սպասենք, հասկանալու համար, թէ Թրամփը ինչպէս է վերաբերւելու Միջուկային համապարփակ համաձայնագրին»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ յաւելելով. «Եթէ ԱՄՆ-ը հրաժարւի համապարփակ համաձայնագրից, դա դեռ չի նշանակի աշխարհի վերջը: Թրամփը ցանկանում է զարմացնել իր ժողովրդին, բայց, հաստատապէս, նրան կը զարմացնի Իրանի արձագանգը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։