Հա

Քաղաքական

19/01/2017 - 09:40

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ.- «ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը մէկ անգամ եւս հաստատեց Իրանի հաւատարմութիւնը՝ համապարփակ համաձայնագրին»

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքը վկայեց, որ Իրանը հաւատարմօրէն կատարել է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները:

«ԱԼԻՔ» - ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքը վկայեց, որ Իրանը հաւատարմօրէն կատարել է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, ՄԱԿ-ի Անվտանգութեան նիստի աւարտից յետոյ յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն:

«ՄԱԿ-ի Անվտանգութեան խրհրդի նիստի ընթացքում մենք ականատեսն էինք, թէ նիստին մասնակից երկրները հաստատեցին, որ Իրանը հաւատարմօրէն կատարել է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները»,- նշել է Խոշրուն՝ յաւելելով, որ նիստին մասնակից երկրների մեծամասնութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագիրը համարել է կարեւոր ձեռքբերում՝ բազմավեկտոր դիւանագիտութեան ասպարէզում՝ պահանջելով, որպէսզի համաձայնագրի բոլոր կողմերը հաւատարմօրէն կատարեն իրենց ստանձնած պարտաւորութիւնները:

Անդրադառանալով նիստի ընթացքում տարածաշրջանում, մասնաւորաբար՝ Սիրիայում եւ Եմենում Իրանի «միջամտութիւնների» մասին ԱՄՆ-ի եւ Միացեալ Թագաւորութեան ներկայացուցիչների հնչեցրած անհիմն մեղադրանքներին՝ Ղոլամալի Խոշրուն դրանք համարել է բնական. «Դա վկայում էր Սիրիայում ահաբեկիչների ձախողման եւ նրանց սահմանած նպատակների չիրագործման կապակցութեամբ այդ երկրների հիասթափութեան եւ դժգոհութեան մասին: Իսկ դա բնական է, քանի որ այդ երկրները կորցրել են իրենց ազդեցութիւնը Սիրայում»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։