Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 19 Յունւարի 2017 10:00

Աշխարհի գլխաւոր աստղը ներկայ է լինելու.- Թրամփը մեկնաբանել է իր երդմնակալութեան բոյկոտը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հումորով է վերաբերւում մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների եւ հոլիվուդեան աստղերի` իր երդմնակալութեանը չմասնակցելու որոշմանը:

«armenpress» - ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հումորով է վերաբերւում մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների եւ հոլիվուդեան աստղերի` իր երդմնակալութեանը չմասնակցելու որոշմանը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով «Fox News»-ը, Թրամփն ասել է. «թող չգան, այնպէս էլ տեղերը չեն բաւականացնում: Միայն թէ թող վերադարձնեն տոմսերը»: 

Իսկ ի պատասխան այն հարցի, թէ ինչպէս է վերաբերւում այդ քայլին` ԱՄՆ-ի նորընտիր նախագահը նշել է. «աշխարհի գլխաւոր աստղն այնտեղ է լինելու»: Նա հրաժարւել է պատասխանել այն հարցին, թէ արդեօք այդ ասելով ինքն իրեն նկատի ուներ թէ ոչ, սակայն յիշեցրել է, որ արարողութեանը ներկայ է լինելու նաեւ գործող նախագահ Բարաք Օբաման:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ