Հա

Քաղաքական

19/01/2017

Յայտնի է Արցախում Սահմանադրական հանրաքւէի օրը

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յունւարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը հանրաքւէի դնելու մասին:

«armenpress» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յունւարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը հանրաքւէի դնելու մասին: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից: 

Համաձայն հրամանագրի, հիմք ընդունելով Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը հանրաքւէի դնելու վերաբերեալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի նախաձեռնութեանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրւած համաձայնութիւնը, Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի վերաբերեալ հանրաքւէն նշանակւել է 2017 թւականի փետրւարի 20-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։