Հա

Քաղաքական

19/01/2017

Ստամբուլում գտնւող հայկական «Քամփ Արմէն» ճամբարը կը դառնայ երիտասարդութեան կենտրոն

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնւող հայ որբերի «Քամփ Արմէն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է:

«panorama.am» - Ստամբուլի Թուզլա շրջանում գտնւող հայ որբերի «Քամփ Արմէն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է: 

«ermenihaber»-ի փոխանցմամբ, ճամբարը համայնքին կը ծառայի որպէս երիտասարդութեան եւ տեխնոլոգիաների կենտրոն՝ միաժամանակ մնալով որբանոց: 

Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու եւ դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբելօղլուն յայտնել է, որ աշխատանքները կը սկսեն, երբ Թուզլայի թաղապետարանը հրաժարւի ճամբարի բարեկարգման նախագծի վրայ գրւած «վարչական տարածք» արտայայտութիւնից: 

«Այդ դէպքում կը կարողանանք սկսել ծրագրի աշխատանքները: Դա մեզ համար մեծ ուրախութիւն կը լինի: Ցանկանում ենք, որ իրաւասու մարմինները րոպէ առաջ խնդրով զբաղւեն: Քաղաքապետարանից ուրախ լուր ենք սպասում»: 

Աղբիւրը յիշեցնում է, որ «Քամփ Արմէն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնւող լքեալ ու կիսաքանդ մի շինութիւն է: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմէն»-ը 1961 թ. գնւել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից եւ ծառայել է  որպէս ամառային ճամբար` հայկական դպրոցի չքաւոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքէլ Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանութիւնների կողմից ապօրինաբար խլւել է հայ համայնքից: 

2015 թւականին ճամբարի սեփականատերը որոշել էր քանդել այն, սակայն հայ համայնքի երիտասարդների երկարատեւ պայքարից յետոյ ճամբարը վերադարձւեց իրաւատիրոջը՝ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։