Հա

Քաղաքական

19/01/2017

Այսօր Դանիայի խորհրդարանում կը քննարկւի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը

Դանիայի խորհրդարանում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայոց Ցեղասպանութեան ընդունման վերաբերեալ բանաձեւ կը քննարկւի: Բանաձեւը խորհրդարանի օրակարգ է բերւել «Enhedslisten» եւ «Alternativet» կուսակցութիւնների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը եւ Ռասմուս Նորդքւիստը:

«ԱԼԻՔ» - Դանիայի խորհրդարանում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայոց Ցեղասպանութեան ընդունման վերաբերեալ բանաձեւ կը քննարկւի: Բանաձեւը խորհրդարանի օրակարգ է բերւել «Enhedslisten» եւ «Alternativet» կուսակցութիւնների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը եւ Ռասմուս Նորդքւիստը:

Ինչպէս տեղեկացնում է «news.am»-ը՝ վկայակոչելով «Հայերն այսօր»-ին, Դանիայի թուրքական կազմակերպութիւնները լայնամասշտաբ արշաւ են սկսել այս նախաձեռնութիւնը տապալելու նպատակով: Հիմնական թիրախներն են հանդիսանում խորհրդարանի այն անդամները որոնք պայքարում եմ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար:

Սակայն դանիացի քաղաքական գործիչները նշում են, որ ժամանակն է, որ Դանիան դուրս գայ Թուրքիայի ազդեցութեան տակից:

Գիւլլինք քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկի դիտարկմամբ, պատմաբաններն արդէն տւել են իրանց գնահատականը տեղի ունեցածն անւանելով ցեղասպանութիւն, հիմա հերթն արդէն քաղաքական գործիչներին է:

Նշենք, որ Գիւլլինք քաղաքի  թանգարանում են պահւում դանիացի միսիոներ Քարէն Եփփէի կողմից յանձնւած մի քանի տասնեակ նմուշներ, որոնք հանդիսանում են Հայոց Ցեղասպանութիւնը փաստող անհերքելի ապացոյցներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։