Հա

Քաղաքական

19/01/2017 - 13:50

10 տարի առանց Հրանտի

Ստամբուլում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր եւ խմբագիր Հրանտ Դինքի մահւան 10-րդ տարելիցին նւիրւած միջոցառումը: այս մասին տեղեկացնում է«tert.am»-ը:

Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի մահւան 10-րդ տարելիցին նւիրւած միջոցառումը

 

«ԱԼԻՔ» - Ստամբուլում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր եւ խմբագիր Հրանտ Դինքի մահւան 10-րդ տարելիցին նւիրւած միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է«tert.am»-ը:

Ստամբուլի Շիշլի թաղամասի Օսմանբէյ պողոտայում գտնւող «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց, ուր ուղիղ 10 տարի առաջ սպանւեց Դինքը, հաւաքւել են տասնեակ հազարաւոր ակտիւիստներ Թուրքիայի բազմաթիւ քաղաքներից. հայեր, թուրքեր, քրդեր, ասորիներ եւ Թուրքիայում բնակւող բազմաթիւ այլ էթնիկ ու կրօնական խմբերի ներկայացուցիչներ: 

Ներկաները բարձրացրել են «Յանուն Հրանտի, յանուն արդարութեան», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Այստեղ ենք, ախպարիկ», «Կարօտում ենք, ախպարիկ», «Հրանտին մի՛ մոռացէք» գրութիւններով պաստառներ:

Միջոցառմանը ներկայ են եղել Ստամբուլում գործող հայկական երիտասարդական, մշակութային բոլոր միութիւնների ներկայացուցիչները, «Հրանտի ընկերները նախաձեռնութեան» անդամները, խորհրդարանի հայ պատգամաւորներ Կարօ Փայլանն ու Սելինա Դողանը եւ Դինքի ընտանիքի անդամները:

Նմանատիպ միջոցառում է նախատեսւած եղել նաեւ Անկարայում, որտեղ ոստիակնները յարձակւել են միջոցառման մասնակիցների վրայ: 

Ինչպէս տեղեկացնում է «yerkir.am»-ը` վկայակոչելով «Ակօս»-ին, ոստիկանները նախ չեն թոյլատրել միջոցառման մասնակիցներին՝ հաւաք կազմակերպել: Բանակցութիւններից յետոյ թոյլատրել են մէկ րոպէ յարգանքի տուրք մատուցել Դինքի յիշատակին, սակայն «պաստառ պարզելու» պատրւակով յարձակւել եւ ծեծի են ենթարկել միջոցառման մասնակիցներին:  

Միջոցառման տապալումից յետոյ դրա մասնակիցները հաւաքւել են մէկ այլ վայրում եւ ոստիկանների վայրագ պահւածքի վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս եկել: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։