Հա

Քաղաքական

20/01/2017 - 10:20

Նալբանդեանը եւ Լաւրովն անդրադարձել են ղարաբաղեան հիմնախնդրին

Յունւարի 19-ին Մոսկւայում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից։

«ԱԼԻՔ» - Յունւարի 19-ին Մոսկւայում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից։

Հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսաստանեան դաշնակցային փոխյարաբերութիւնների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքը։ 

Էդւարդ Նալբանդեանն ու Սերգէյ Լաւրովն անդրադարձել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Մոսկւա կատարելիք պաշտօնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ՝ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարմանն առնչւող հարցերին: 

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։