Հա

Քաղաքական

20/01/2017 - 10:10

Դանիայի իշխող կուսակցութիւնը նահանջել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մտադրութիւնից

Դանիայի իշխող կոալիցիայի անդամ «Liberal Alliance» (LA) կուսակցութիւնը նահանջել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մտադրութիւնից: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը`վկայակոչելով «Danmarks Radio»-ին:

Դանիայի խորհրդարանը, օգտագործելով Հայոց Ցեղասպանությեան հարցը, քննադատում է Էրդողանի քաղաքականութիւնը

 

«ԱԼԻՔ» - Դանիայի իշխող կոալիցիայի անդամ «Liberal Alliance» (LA) կուսակցութիւնը նահանջել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մտադրութիւնից: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը`վկայակոչելով «Danmarks Radio»-ին:

Ամռանը «LA»-ն՝ 2 այլ կուսակցութիւնների հետ իշխանութեանը կոչ էր արել Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչել: Նրանք հանդէս են եկել «Կարմիր-Կանաչ դաշինք»-ի եւ «Alternativet» կուսակցութեան հետ:

Սակայն 2016-ի նոյեմբերի վերջին «LA»-ն մտել է իշխանական կոալիցիայի մէջ եւ շրջադարձ կատարել: Կուսակցութեան պաշտօնական ներկայացուցիչ Խենրիկ Դալը յայտարարել է, որ պաշտօնական ճանաչման ձգտելու կարիք չկայ:

«Մենք պատմաբաններ չենք եւ կարծում ենք, որ հարցը պէտք է մասնագէտները քննեն: Մեր դիրքորոշումն այսպիսին է»,- «Kristeligt Dagblad»-ի հետ հարցազրոյցում յայտարարել է նա:

Ընդդիմադիր «Կարմիր-Կանաչ դաշինք»-ը հաւատարիմ է մնացել իր խօսքին: Կուսակցութեան ներկայացուցիչ Նիկոլայ Վիլումսենը հարցը ցաւագին է համարում եւ խորը ողբերգութիւն:

«Մենք Թուրքիայում փոքրամասնութիւնների՝ քրդերի եւ քրիստոնեաների, այդ թւում՝ հայերի դէմ ուժեղ քաղաքական ճնշում ենք տեսնում: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ դանիական կողմը այդ ուժերին աջակցի»,- յայտարարել է նա:

Դանիայի նոր կառավարութիւնը այլ վերաբերմունք ունի, քան այնպիսի երկրները, ինչպիսին են՝ Շւեդիան, Գերմանիան կամ Ֆրանսիան, որոնք նախկինում Հայոց Ցեղասպանությունը պաշտօնապէս ճանաչել են, նշել է «Danmarks Radio»-ն: 

Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսէնը («LA» կուսակցութիւն) երէկ`յունւարի 19-ին այս հարցով խորհրդակցութիւն է հրաւիրել:

Թեմայի կապակցութեամբ «news.am»-ը զրուցել է դանիայում բնակւող ակտիւիստ Անահիտ Կարապետեանի հետ, որը նշել է, թէ Դանիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի քննարկման մասնակիցներից ոչ մէկը չէր հերքում Ցեղասպանութեան փաստը։

Պատգամաւորներից շատերը, սակայն, նշում էին, թէ քաղաքական գործիչները չպէտք է գնահատական տան այդ իրադարձութիւններին, որ պէտք է հարցը թողնել պատմաբաններին։ «Բանաձեւը ներկայացնողները փաստում էին, որ պատմաբանները արդէն տւել են համապատասխան գնահատականները»,- նշել է Անահիտ Կարապետեանը։

Նրա համոմզամբ` այստեղ մէկ այլ խնդիր կայ։ «Դանիայում նշում են Հոլոքոստի զոհերի յիշատակի օրը։ Ինչո՞ւ կարելի է ընդունել Հոլոքոստը, իսկ Հայոց Ցեղասպանութիյուն ընդհանրապէս պէտք չէ քննարկել։ Այս հարցին որոշ պատգամաւորներ փորձում էին չպատասխանել»,- պատմեց Անահիտ Կարապետեանը։

Քննարկման ընթացքում, նրա խօսքով` հնչեց նաեւ կարծիք` բանաձեւի նախագծի տեքստից «ցեղասպանութիւն» բառը հանել եւ քննարկել Թուրքիայում խօսքի եւ մամուլի ազատութեան հարցերը։ «Այսինքն փորձ արւեց Հայկական հարցը օգտագործելով, աւելի շուտ քննադատել Էրդողանի քաղաքականութիւնը։ Մեզ համար աւելի շահեկան է, որ բանաձեւը այդ տարբերակով ընդհանրապէս չընդունւի, քանի որ այն ենթարկւել է փոփոխութիւնների եւ այժմ Հայկական հարցի հետ ոչ մի առնչութիւն չունի»,- շեշտեց ակտիւիստը։

Բանաձեւի շուրջ քւէարկությունը Դանիայի խորհրդարանում կայանալու է յունւարի 26-ին։ «Յուսով եմ, բանաձեւը այդ տեսքով չի ընդունւի, քանի որ հնչում էին առաջարկներ հանել «ցեղասպանութիւն» եւ «դատապարտում» բառերը։ Ելոյթ ունեցող բոլոր պատգամաւորները օգտագործում էին «ցեղասպանութիւն» եզրոյթը եւ նշում, թէ այցելել են Հայաստան եւ Թուրքիա ու գիտեն, որ Հայոց Ցեղասպանութիւն եղել է։ Սարսափելին հէնց դա էր, որ ոչ ոք չէր հերքում Հայոց Ցեղասպանութեան փաստը»,- եզրափակեց Անահիտ Կարապետեանը։ 

Յարակից լուրեր

  • Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»
    Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»

    Մեր պատմութեան մէջ ցեղասպանութիւն չկայ. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, պատասխանելով օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի` ապրիլի 24-ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր հռչակելու մասին յայտարարութեան մասին հարցին:

  • Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ
    Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ

    Անվտանգութեան Միւնիխի համաժողովի գլխաւոր նիստին Եգիպտոսի նախագահ Ապտէլ Ֆաթթահ էլ Սիսիի Թուրքիոյ եւ արբանեակներուն՝ իբրեւ ահաբեկչական կազմակերպութիւններու գործունէութիւնը չտեսնել ձեւացնող կամ քաջալերողներ թափանցիկ ակնարկին ամբողջացնող բաժինը եղաւ գաղթականութիւն յարուցող պետութիւններու քայքայման մասին խօսքին մէջ յիշատակումը հարիւր տարի ջարդերու հետեւանքով հայ գաղթականութեան:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի
    Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի

    Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցութիւնները եւ ժողովուրդներին պատրաստել խաղաղութեան։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին յարաբերութիւնների բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը ասել է, որ «Չնայած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաղութեան կոչերին, Հայաստանը թոյլ չի տալիս երկու համայնքներին միջեւ երկխօսութիւն սկսել»։ Ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով այն նախապայմաններին, որոնց առկայութեամբ միայն հնարաւոր կը լինի այդ երկխօսութիւնը։ 

  • «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար
    «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար

    Կիպրոսը եւ Հայաստանը երկուսն էլ տուժել են Թուրքիայի գործողութիւններից։ Այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանութեան նախարար Սաւաս Անգելիդիսը Երեւանում փետրւարի 12-ին, Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։