Հա

Քաղաքական

21/01/2017

ՀՀ ԱԻ նախարարի պաշտօնակատարը ցաւակցել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

«Պլասկօ» շէնքի հրդեհի եւ փլուզման դեպքի կապակցութեամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Հայկարամ Մխիթարեանը ցաւակցական նամակ է յղել Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

«ԱԼԻՔ» - «Պլասկօ» շէնքի հրդեհի եւ փլուզման դեպքի կապակցութեամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Հայկարամ Մխիթարեանը ցաւակցական նամակ է յղել Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան եւ անձամբ իմ անունից խորին ցաւակցութիւն եմ յայտնում յունւարի 19-ին Թեհրանում տեղի ունեցած խոշոր հրդեհի կապակցությեամբ:

Կիսում ենք զոհւածների ընտանիքների եւ հարազատների խոր վիշտը, յայտնում մեր զօրակցութիւնն ու մաղթում շուտափոյթ ապաքինում վիրաւորներին: Խնդրում ենք նաեւ մեր ցաւակցութիւնը փոխանցել ԻԻՀ-ի ներքին գործերի նախարար պարոն Աբդուլռեզա Ֆազլիին»,- ասւած է նամակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։