Հա

Քաղաքական

21/01/2017

Թրամփը պաշտօնապէս ստանձնեց ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պարտականութիւնները

Դոնալդ Թրամփը պաշտօնապէս ստանձնեց ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պարտականութիւնները:

«ԱԼԻՔ» - Դոնալդ Թրամփը պաշտօնապէս ստանձնեց ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պարտականութիւնները:

Երէկ՝ երեկոյեան Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մօտ, տեղի ունեցաւ Դոնալդ Թրամփի երդմնակալութեան արարողութիւնը, որին ներկայ էր Միացեալ Նահանգների գրեթէ ողջ քաղաքական էլիտան, այդ թւում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, եւ նախագահի իր պարտականութիւնները Թրամփին փոխանցած, ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման՝ կանաց հետ:

ԱՄՆ-ի  նախկին նախագահներից արարողութեանը չի մասնակցել միայն Ջորջ Բուշ աւագը՝ առողջական որոշակի խնդիրների պատճառով:

Յիշեցնենք, որ մի շարք դեմոկրատական կոնգրեսականներ եւ սենատորներ հրաժարւել էին մասնակցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութեանը:

Հետեւելով ԱՄՆ-ի գերագոյն դատարանի նախագահ Ջան Ռոբերթսին՝ երդումի խօսքը Թրամփը հնչեցրել է ձեռքն երկու Աստւածաշնչի վրայ դրած: Դրանցից մէկն իր մոօր կողմից նւէր ստացած Աստւածաշունչն է եղել, իսկ միւսը՝ Աբրահամ Լինքոլնին պատկանած Աստւածաշունչը, որը գնւել էր վերջինիս երդմնակալութեան համար:

Երդման արարողութեան ժամանակ Թրամփի ելոյթի հիմական ուղերձը մարդկանց մէջ հաւատը վերականգնելուն է ուղղւած եղել։ Նա կրկնել է դեռեւս իր նախընտրական քարոզարշաւի ժամանակ բազմիցս հնչեցրած իր խոստումը. «Կրկին Ամերիկան մեծ տէրութիւն դարձնել, աւելի մեծ, քան այն երբեւէ եղել է»:

Թրամփը նաեւ խոստացել է աշխարհի երեսից ջնջել իր բնութագրամամբ՝ «Իսլամական ծայարյեղական ահաբեկչութիւնը»:

Արարողութեան աւարտից անմիջապէս յետոյ, Թրամփն իր առաջին օրէնսդրական քայլերն է կատարել երկրի ղեկավարի պաշտօնում:

Նա իր նոր վարչակազմում ներկայացրած թեկնածուների անուններն ուղարկել է Սենատի հաստատմանը եւ Հայրենասիրութեան օր է հռչակել:

Ուշագրաւ է նաեւ այն, որ երդման արարողութեան նախօրէին Դոնալդ Թրամփի վարկանիշը կրկին հակառեկորդ է սահմանել: Թրամփին վստահում է ամերիկացիների մէկ երրորդից քիչ աւելի մարդ։ Այս է վկայում «Fox News» անցկացրած հարցումը, որը հրապարակւել է Թրամփի երդմնակալութիւնից ժամեր առաջ:

Հարցման համաձայն՝ հարցւածների միայն 37%-ն է դրական գնահատել ապագայ նախագահին, մինչդեռ 57%-ը  բացասական է գնահատել Թրամփին։

Իսկ «Gallup»-ի՝ անցեալ շաբաթ աւելի վաղ հրապարակած ուսումնասիրութիւնները վկայում են, որ Թրամփի վարկանիշը երդմնակալութիւնից մէկ շաբաթ առաջ ամենացածրն է եղել՝ իր երեք նախորդների համեմատ։

Եւս մի ուշագրաւ փաստ. Դոնալդ Թրամփի երդմնակալութեան արարողութիւնն ուղեկցւել է բողոքի ակցիանեորվ:

Վաշինգտոնում նրա դէմ բողոքի երթ է կազմակերպւել, որի ընթացքում մասնակիցները, ըստ ոստիկանութեան, կոտրել են խանութների եւ մեքենաների ապակիներ, նաեւ վնասել են «Bank of America» բանկի մասնաճիւղերից մեկի ցուցափեղկը։

Իրաւապահները ձերբակալել են 50 ցուցարարի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։