Հա

Քաղաքական

21/01/2017

Քաղաքական մօտեցումները պէտք է փոխւեն

Յունւարի 20-ին ԱՄՆ-ում իշխանութեան կը գայ նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենայ վարչակազմի փոփոխութիւնը հայութեանը յուզող խնդիրների վրայ, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպութիւնները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ամերիկահայութիւնը պատրաստ է աշխատել նոր վարչակազմի հետ

 

«news.am» - Յունւարի 20-ին ԱՄՆ-ում իշխանութեան կը գայ նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենայ վարչակազմի փոփոխութիւնը հայութեանը յուզող խնդիրների վրայ, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպութիւնները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: 

«Որոշ մօտեցումներ պէտք է շարունակւեն, սակայն կան քաղաքական մօտեցումներ, որոնք պէտք է փոխւեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասում է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: 

Նախընտրական շրջանում ամերիկահայ կազմակերպութիւնները չեն սատարել թեկնածուներից ոչ մէկին՝ կոչ անելով ամերիկահայութեանը քւէարկել սեփական նախաձեռնութեամբ: 

«Մենք չենք աջակցել նախագահի թեկնածուներից ոչ մէկին, քանի որ կարծում ենք, որ նրանցից ոչ մէկը չէր վաստակել մեր աջակցութիւնը: Սակայն անհատ շատ ամերիկահայեր ակտիւ էին ինչպէս Թրամփի, այնպէս էլ Քլինթոնի ճամբարում եւ մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ»,- ասում է Արամ Համբարեանը: 

Ամփոփելով հեռացող վարչակազմի գործունէութիւնն՝ ամերիկահայ կազմակերպութիւնները համակարծիք են, որ առկայ է հիասթափութիւն յատկապէս Հայոց Ցեղասպանութեան հարցում:

«Օբամայի վարչակազմը սկզբում աննախադէպ յուսադրող էր եւ խոստումնալից, սակայն նրա խոստումները Արցախի, Հայոց Ցեղասպանութեան, հայ-ամերիկեան յարաբերութիւնների մասին մնացին չկատարւած: Աւելի շատ խօսքեր էին, քան արդիւնքներ»,- ասում է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէնը:

Ինչպիսի՞ ակնկալիքներ ունի ամերիկահայութիւնը նորընտիր նախագահ Թրամփից:

«Թրամփի վարչակազմը տարբերւելու է նախորդից եւ հիմնովին փոխելու է ամերիկեան աւանդական քաղաքականութիւնը: Մենք յոյս ունենք, որ այդ փոփոխութիւնները դրականօրէն կանդրադառնան Հայոց Ցեղասպանութեան ու Արցախի ճանաչման խնդիրներին»,- ասում է Արամ Համբարեանը:

Ինչպիսի՞ դիրքորոշումներ կորդեգրի Դոնալդ Թրամփի գալիք վարչակազմը Հայաստանին եւ Սփիւռքին յուզող խնդիրների վերաբերեալ, դեռեւս վաղաժամ է ասել: Ամերիկահայ կազմակերպութիւնները կը շարունակեն ջանքեր գործադրել՝ հայկական օրակարգը մայրաքաղաք Վաշինգտոնում առաջ տանելու ուղղութեամբ եւ պատրաստ են աշխատել նոր վարչակազմի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։