Հա

Քաղաքական

21/01/2017 - 09:25

Հալէպը պատերազմից յետոյ վերականգնւում է

Սիրիայի հայաշատ Հալէպ քաղաքն ազատագրումից յետոյ հետզհետէ վերադառնում է իր բնականոն կեանքին: Ճիշտ է, այն գրեթէ ամբողջովին աւերւած է ու վերացած իր նախկին վիճակից, կան ջրի, հոսանքի հետ կապւած դժւարութիւններ, սակայն Հալէպի վերաշինութեան ծրագրերն արդէն պատրաստ են:

«armenpress.am» - Սիրիայի հայաշատ Հալէպ քաղաքն ազատագրումից յետոյ հետզհետէ վերադառնում է իր բնականոն կեանքին: Ճիշտ է, այն գրեթէ ամբողջովին աւերւած է ու վերացած իր նախկին վիճակից, կան ջրի, հոսանքի հետ կապւած դժւարութիւններ, սակայն Հալէպի վերաշինութեան ծրագրերն արդէն պատրաստ են: 

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում Սիրիայի խորհրդարանի՝ Հալէպից ընտրւած պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանը նշել է, որ քաղաքի վերաշինութեան համար նախ եւ առաջ պէտք է լաւ պատրաստւել: 

«Հալէպի վերաշինութիւնն արդէն իսկ սկսւած է, սակայն դա օրերի եւ շաբաթների հարց չէ»,- ընդգծել է Ռէյիսեանը: 

Անդրադառնալով քաղաքի օդանաւակայանի վերագործարկմանը, պատգամաւորը յայտնել է, որ այն գրեթէ պատրաստ կարելի է համարել, սակայն պետութիւնն ամէն ինչ անում է օդանաւակայանի վերագործարկման անվտանգութիւնը երաշխաւորող պայմանների ստեղծման ուղղութեամբ: Աշխատանքներն ընթացքի մէջ են: 

Ժիրայր Ռէյիսեանը վստահ է, որ քաղաքի ազատագրումից յետոյ աշխարհով մէկ սփռւած հալէպահայերն անպայման յետ են վերադառնալու: 

Սիրիայի կառավարական զօրքերը դեկտեմբերի 22-ին պաշտօնապէս յայտարարել են, որ Հալէպն ամբողջութեամբ գտնւում է իրենց հսկողութեան ներքոյ: Ահաբեկչական խմբաւորումները, որոնք իրենց վերահսկողութեան տակ էին վերցրել Հալէպի զգալի մասը, հիմնայատակ աւերել էին այն, այդ թւում՝ հայաբնակ թաղամասերը՝ թիրախաւորելով խաղաղ բնակչութեանը, հասարակական, մշակութային ու հոգևոր օջախները:

Յարակից լուրեր

  • Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման եւ վերականգնման տարին Հալէպում նոր թափ է ստանում
    Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման եւ վերականգնման տարին Հալէպում նոր թափ է ստանում

    Սիրիայի`եօթ տարի տեւած պատերազմից ամենաշատը տուժած քաղաքներից մէկը, անկասկած, հայաբնակ Հալէպն էր: 2016 թւականի դեկտեմբերի 12-ին սիրիական բանակի ջանքերով Հալէպի ազատագրումից անմիջապէս յետոյ սկսւեցին քաղաքի վերակերտման աշխատանքները: Քաղաքի վերականգնման աշխատանքների, վնասներ կրած ազգային կառոյցների, հայ աշակերտութեան եւ խաղաղութեան հաստատումից յետոյ Հալէպ վերադարձողների մասին «yerkir.am»-ը զրուցել է հալէպահայ գրող-վերլուծաբան Յարութ Օրտեքեանի հետ:

  • Բաշշար Ասադի հրամանով Հալէպի դպրոցներից մէկը կանւանւի հայ հերոսի պատւին
    Բաշշար Ասադի հրամանով Հալէպի դպրոցներից մէկը կանւանւի հայ հերոսի պատւին

    Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը կարգադրել է Հալէպի կրթական հաստատութիւններից մէկը անւանել հայ զինւորի Գրիգոր Աշնաքելեանի անունով: 

  • Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը
    Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը

    Մայիսեան յաղթանակներու եւ Հայաստանի Ա. Հանրապետոթեան 100-ամեակի տօնակատարութիւններու շարքին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ գերշ. Տէր Շահան Ս. արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան, երեքշաբթի, 10 յուլիս 2018-ի երեկոյեան ԱՄԺ Տան «Լ. Շանթ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտիչ ու հայոց պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նամակներու ժողովածուին՝ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսը, պատուոյ ներկայութեամբ եւ մատուցումով հատորի խմբագիր պատմաբան Երուանդ Փամպուքեանի:

  • Կարեւորը հաւատալն է նպատակի ճշմարտացիութեան եւ պայքարիլ
    Կարեւորը հաւատալն է նպատակի ճշմարտացիութեան եւ պայքարիլ

    Չեմ գիտեր ձեզմէ քանի հոգի եղած է Սարդարապատի յուշահամալիր եւ եթէ եղած է՝ ի՞նչ զգացած է։ Բայց ես, ամէն անգամ որ կ՚այցելեմ Սարդարապատ, սոսկում մը կ՚ապրիմ: Սոսկում՝ որովհետեւ կը մտածեմ, թէ ի՛նչ պիտի ըլլար մեր ժողովուրդին ճակատագիրը, եթէ 1918 թուականի մայիսեան այդ պատմական օրերուն, հայկական բանակը, որ այդ օրերուն մեր հայրենիքի այդ տարածքին ամբողջ ժողովուրդն էր, չյաղթէր թրքական ուժերուն։

  • Որոշում է կայացւել Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին եւ յուշահամալիրը վերանորոգելու մասին
    Որոշում է կայացւել Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին եւ յուշահամալիրը վերանորոգելու մասին

    «2016 թւականի դեկտեմբերին Հալէպի ազատագրումը անկիւնադարձային եղաւ սիրիահայերի համար. ներկայումս Հալէպը շատ աւելի կայուն վիճակում է գտնւում: Կային կենցաղային դժւար պայմաններ, որոնք այսօր արդէն տարբեր միջոցներով յաղթահարւել են, ճանապարհներն օրըստօրէ բացւում են, լուծւել է ջրամատակարարման ու վառելանիւթի խնդիրը, քիչ տատանումներով վերականգնւել է էլեկրտականութիւնը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, Բերիոյ հայոց թեմի մամուլի խօսնակ Ժիրայր Ռէիսեանը՝ յաւելելով, որ սիրիահայերը բնականոն հունով են ապրում, զբաղւած են իրենց առօրեայ աշխատանքներով եւ տները վերանորոգելով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։