Հա

Քաղաքական

21/01/2017

Թրամփը ստորագրել է «Obamacare»-ը չեղարկելու վերաբերեալ առաջին փաստաթղթերը

ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը, երդմնակալութեան արարողութիւնից յետոյ զբաղեցնելով սպիտակ տան Օւալաձեւ աշխատասենեակում իր տեղը, ստորագրել է նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնութեամբ սահմանւած «Obamacare» առողջապահական ապահովագրութեան ծրագրի չեղարկմանն ուղղւած մի շարք փաստաթղթեր:

«tert.am» - ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը, երդմնակալութեան արարողութիւնից յետոյ զբաղեցնելով սպիտակ տան Օւալաձեւ աշխատասենեակում իր տեղը, ստորագրել է նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնութեամբ սահմանւած «Obamacare» առողջապահական ապահովագրութեան ծրագրի չեղարկմանն ուղղւած մի շարք փաստաթղթեր:

Այս մասին հաղորդում է «Reuters»-ը՝ յիշեցնելով, որ 70-ամեայ հանրապետականը դեռեւս նախընտրական քարոզարշաւի ժամանակ էր խօսք տւել ընտրւելու դէպքում չեղարկել այդ ծրագիրն ու այն փոխարինել նորով:

Յիշեցնենք, որ յունւարի 13-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների 227 կողմ, 197 դէմ յարաբերակցութեամբ ընդունել է «Obamacare»-ի չեղարկման մասին բանաձեւը: Իսկ դրանից մի օր առաջ բանաձեւն ընդունել էր նաեւ Սենատը:

Նշենք, որ «Obamacare»-ն ընդունւել է 2010 թւականին՝ թոյլ տալով նախկինում չապահովագրւած աւելի քան 25 մլն. մարդու ապահովել իրենց բուժօգնութեամբ: Սակայն նրանք, ովքեր պետութիւնից սուբսիդիաներ չեն ստանում, աւելի թանկ են վճարում ապահովագրութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։