Հա

Քաղաքական

21/01/2017

Թուրքիայի խորհրդարանը հաւանութիւն է տւել կառավարման նախագահական ձեւին անցնելուն

Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնութեամբ հաւանութիւն է տւել Սահմանադրութիւնում փոփոխութիւնների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական ձեւին:

«tert.am» - Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնութեամբ հաւանութիւն է տւել Սահմանադրութիւնում փոփոխութիւնների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական ձեւին:

Նշւում է, որ 18 յօդւածից բաղկացած օրէնքի ընդունման համար քւէարկել է 339 պատգամաւոր: Այնուհետ օրէնքը կը դրւի հանրաքւէի, ինչից յետոյ էլ կը կայացւի վերջնական որոշում:

«Շնորհակալ եմ պատգամաւորներին արւած աշխատանքի համար, այժմ վերջին խօսքը պէտք է ժողովուրդն ասի»,- նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմը:

Ակնկալւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն առաջիկայում կը ստորագրի օրէնքը, ինչից յետոյ այն կը դրւի հանրաքւէի: 

Աղբիւրը մանրամասնում է, որ փոփոխութիւնների փաթեթը ենթադրում է նախագահի լիազօրութիւնների ընդլայնում, վարչապետի պաշտօնի վերացում: Սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագիծը երկրի խորհրդարան էր ներկայացրել Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը։ 

Նշենք, որ Թուրքիան 1923թ. ի վեր խորհրդարանական պետութիւն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։