Հա

Քաղաքական

22/01/2017

Աստանայի բանակցութիւնների նախօրէին՝ Իրանի պատւիրակութիւնը հանդիպել է Ռուսաստանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնների հետ

Աստանայում նախատեսւած միջսիրիական բանակցութիւններին մասանակցելու նպատակով, Ղազախստան են ժամանել Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնները:

«ԱԼԻՔ» - Աստանայում նախատեսւած միջսիրիական բանակցութիւններին մասանակցելու նպատակով, Ղազախստան են ժամանել Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնները:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ իրանական պատւիրակութիւնը, որը գլխաւորում է արաբա-աֆրիկեան հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Հոսէյն Ջաբերի Անսարին արդէն հասցրել է առանձին հանդիպումներ ունենալ ռուսական եւ թուրքական պտւիրակութիւնների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկւել են Աստանայի բանակցութիւնների հետ կապւած վերջին իրադարձութիւններն ու բանակցային օրակարգը:

Հոսէյն Ջաբերի Անսարին նշել է, որ պաշտօնական Թեհրանը հետագայում եւս հաւատարիմ կը մնայ Սիրիայի տարածքային ամբողջականութեան մասին նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին:

Երէկ, պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն պատւիրակութիւն չի ուղարկի մասնակցելու Աստանայի բանակցութիւններին: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալութիւնը՝ յղում կատարելով ԱՄՆ-ի պետքարտուղարութեան պաշտօնական յայտարարութեանը:

Ինչպէս յայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարութեան գործող մամլոյ ներկայացուցիչ Մարկ Թոները, ԱՄՆ-ն Աստանայի բանակցութիւններում կը ներկայացնի Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը:

«Պայմանաւորւած մեր նախագահի երդմնակալութեամբ եւ անցումային իշխանութեան պահանջներով` Վաշինգտոնից պատւիրակութիւն չի մեկնի Աստանա»,- ասել է Թոները:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «BBC»-ին տւած հարցազրոյցում  անդրադառնալով Աստանայի բանակցութիւններին ԱՄՆ-ի մասնակցութեան թեմային, նշել էր, որ Իրանի դիրքորոշումը՝ որպէս սիրիական կարգաւորման հարցում կարեւոր դերակատար, բարդացնում է Աստանայում Սիրիայի հարցով հանդիպմանը ԱՄՆ-ի վարչակազմի մասնակցութիւնը:

Նշենք, որ Աստանայում նախատեսւած միջսիրիական բանակցութիւնները մեկնարկելու են վաղը՝ յունւարի 23-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։