Հա

Քաղաքական

22/01/2017 - 09:10

ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել Թրամփին դիմել Հայաստանի աջակցութեան համար

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին դիմել Հայաստանի աջակցութեան համար: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

«ԱԼԻՔ» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին դիմել Հայաստանի աջակցութեան համար: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Դրա համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել՝ խնդրելով նախագահ Թրամփին աջակցել հայերին մտահոգող խնդիրների հարցում, որոնք են՝ աւելի սերտ հայ-ամերիկեան յարաբերութիւնները, Արցախի անկախութիւնն ու անվտանգութիւնը, ինչպէս նաեւ արդարութիւն Հայոց Ցեղասպանութեան հարցում: Այդ կոչով Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը հանդէս է եկել «Facebook»-ի իր պաշտօնական էջում եւ կոչ է արել այցելել «anca.org/trump» հասցէով եւ ուղարկել նամակը: 

Ինչպէս նշում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը սոցիալական ցանցում տեղադրւած տեսանիւթում՝ այժմ ժամանակն է քայլեր ձեռնարկելու այն հարցերի ուղղութեամբ, որոնք մտահոգում են հայերին։

Նամակն ուղարկելու համար անհրաժեշտ է գրել անունը, հասցէն եւ հեռախօսահամարը եւ ուղարկել նամակը:

Աւելի վաղ հաղորդւել է, որ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շնորհաւորել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալութեան առթիւ եւ կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ:

«Հայկական ժառանգութեամբ ԱՄՆ-ի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի ամբողջ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդութեան համար այս առանցքային պահին` նոր գաղափարներ ւ էներգիա բերելու համար հայկական հարցերում ԱՄՆ-ի քաղաքականութեան մէջ: Պէտք է ամրապնդենք հայ-ամերիկեան յարաբերութիւնները եւ կրկին հզօրացնենք բարեկամութիւնը, որը շարունակաբար կապել է մեր երկու ժողովուրդներին»,- ասւած է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի տարածած յայտարարութեան մէջ:

 

 

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։