Հա

Քաղաքական

22/01/2017 - 11:00

Աշխարհի տարբեր քաղաքներում Թրամփի դէմ անց են կացւել բազմամրդ բողոքի ակցիաներ

Երէկ՝ յունւարի 21-ին, ԱՄՆ-ի նախագահի պաշտօնը ստանձնած Դոնալդ Թրամփի դէմ բազմամիլիոնանոց բողոքի ակցիաներ են իրականցւել Վաշինգտոնում, Նիւ Եօրքում, Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում, Տոկիոյում, Սիդնէյում, Հռոմում, Վիեննայում, Ժնեւում, Ամստերդամում, Նայրոբիում, Մելբուռնում:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ յունւարի 21-ին, ԱՄՆ-ի նախագահի պաշտօնը ստանձնած Դոնալդ Թրամփի դէմ բազմամիլիոնանոց բողոքի ակցիաներ են իրականցւել Վաշինգտոնում, Նիւ Եօրքում, Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում, Տոկիոյում, Սիդնէյում, Հռոմում, Վիեննայում, Ժնեւում, Ամստերդամում, Նայրոբիում, Մելբուռնում:

Միայն մայարքաղաք Վաշինգտոնում կազմակերպւած բողոքի ակցիային մասնակցել է աւելի քան 500 հազար մարդ, որոնց թիւն ըստ լրատւամիջոցների՝ գերազանցել է Դոնալդ Թրամփի երդմնակալութեան արարողութեանը մասնակիցների թիւը:

Աշխարհի տարբեր քաղաքներում անց կացւած աւելի քան 600 բողոքի ակցիաների մասնակիցներին հիմնականում մտահոգել է կանանց իրաւունքների ոտնահարման հարցը եւ ռասիզմի սաստկացումը, որոնք օրակարգային են դարձել ԱՄՆ-ի նախագահի պաշտօնում Թրամփի ընտրւելուց ի վեր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։