Հա

Քաղաքական

22/01/2017 - 11:10

Գերմանիացի պատգամաւոր Ջէմ Օզդեմիրին մրցանակ են յանձնել հայերին աջակցելու համար

Արդարութեան եւ ժողովրդավարութեան Եւրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարապետեանը եւ ԵՄ-ի հարցերով պատասխանատու Հեղինէ Էւինեանն այցելել են Բեռլին՝ ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենեակի «Ազատութեան» մրցանակը Բունդեսթագի պատգամաւոր Ջէմ Օզդեմիրին յանձնելու համար:

«ԱԼԻՔ» - Արդարութեան եւ ժողովրդավարութեան Եւրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարապետեանը եւ ԵՄ-ի հարցերով պատասխանատու Հեղինէ Էւինեանն այցելել են Բեռլին՝ ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենեակի «Ազատութեան» մրցանակը Բունդեսթագի պատգամաւոր Ջէմ Օզդեմիրին յանձնելու համար: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ յղում կատարելով «Horizon Weekly»-ին:

2016-ին շնորհւած մրցանակը հասցէագրւած է ինչպէս Օզդեմիրին, այնպէս էլ Գերմանիայի ողջ խորհրդարանին: Մրցանակի հետ միասին նաեւ շնորհաւորական վկայականներ են յանձնւել տարբեր հայկական դաշնային, պետական եւ տեղական կառոյցների, ինչպէս օրինակ` Կալիֆորնիայի Օրէնսդիր ժողովի եւ Լոս Անջելէսի կոմսութեան եւ քաղաքի կողմից:

Յիշեցնենք, որ Օզդեմիրը եւ Բունդեսթագը մրցանակին արժանացել են նախորդ տարւայ հոկտեմբերին կայացած Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ամենամեայ գալա միջոցառման ժամանակ` խիզախութիւն ցուցաբերելու եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւն ընդունելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։