Հա

Քաղաքական

22/01/2017 - 11:20

Դոկտ. Սալեհի.- «Իրանը շատ արագ կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը, եթէ Թրամփը որոշի պատռել համաձայնագիրը»

Իրանը չի ցանկանում հրաժարւել Միջուկային համապարփակ համաձայնագրից, սակայն, եթէ, Թրամփը որոշի պատռել այն, ապա Իրանը շատ արագ կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը:

«ԱԼԻՔ» - Իրանը չի ցանկանում հրաժարւել Միջուկային համապարփակ համաձայնագրից, սակայն, եթէ, Թրամփը որոշի պատռել այն, ապա Իրանը շատ արագ կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ կանադական «CBC» հեռուստալիքի հետ զրոյցում յայտարարել է Իրանի Ատոմական Էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհին:

Անդրադառնալով նախկինում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերւած պայմանաւորւածութեան ճակատագրին, դոկտ. Սալեհին ասել է. «Մենք նախկինում եւս նոյնպէս ենք վարւել: Այն համաձայնութիւնը չկայացաւ, եւ արդիւնքում Իրանն արագօրէն վերականգնեց իր միջուկային գործունէութիւնը: Հիմա էլ պատրաստ ենք: Մենք կարող ենք ոչ միայն շատ արագ վերականգնել ամէն ինչ, այլ, դեռ աւելին՝ կարող ենք հասնել տեխնիկական շատ աւելի բարձր մակարդակի: Ես չեմ ցանկանում այդ օրը տեսնել: Ես չեմ ցանկանում նման պայմաններում որոշում կայացնել: Բայց շեշտում եմ՝ մենք պատրաստ ենք»:

Նա դրական է գնահատել այն, որ երդմնակալութեան ժամանակ, իր ելոյթի ընթացքում, Թրամփը չի անդրադարձել Իրանին: Սակայն, միաժամանակ նշել է, որ բոլորովին անիմաստ է այն, որ ԱՄՆ-ի նոր կառավարութիւնը ցանականում է Իրանի եւ Հիւսիսային Կորէայի միջուկային «սպառնալիքը» չէզոքացնելու նպատակով ստեղծել հրթիռային պաշտպանական նոր համակարգ:

«Սա քաղաքական որոշում է, որը հակասում է ցանկացած տրամաբանութեան: ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ տարածութիւնը կազմում է 16 հազար կմ.: Մենք երբեք չենք ցանկացել այս հեռահարութեամբ հրթիռներ արտադրել»,- յայտնել է դոկտ. Սալեհին:

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։