Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 23 Յունւարի 2017 10:00

Հռոմի պապ.- «Հիտլերը չէր գրաւել իշխանութիւնը, նա ընտրւել էր ժողովրդի կողմից ու իր ժողովրդին հասցրեց մեծ վնաս»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զուգահեռներ է տեսնում Եւրոպայում պոպուլիստական շարժումների ներկայիս դիրքերի ամրապնդման ու անցած դարի 30-ականների սկզբին Գերմանիայի Վէյմարեան Հանրապետութեան պատմական իրադարձութիւնների միջեւ, որտեղ տնտեսական ճգնաժամի ֆոնին ուժեղացել էին ուլտրաաջ կուսակցութիւնների դիրքերը:

«ԱԼԻՔ» - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զուգահեռներ է տեսնում Եւրոպայում պոպուլիստական շարժումների ներկայիս դիրքերի ամրապնդման ու անցած դարի 30-ականների սկզբին Գերմանիայի Վէյմարեան Հանրապետութեան պատմական իրադարձութիւնների միջեւ, որտեղ տնտեսական ճգնաժամի ֆոնին ուժեղացել էին ուլտրաաջ կուսակցութիւնների դիրքերը:

Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը յայտարարել է իսպանական «El Pais» պարբերականին տւած հարցազրոյցում:

«Հիտլերը չէր գրաւել իշխանութիւնը, նա ընտրւել էր ժողովրդի կողմից ու իր ժողովրդին հասցրեց մեծ վնաս: Ճգնաժամերի ժամանակ մենք կորցնում են առողջ դատելու կարողութիւնը»,- նախազգուշացրել է Հռոմի պապը:

Ըստ նրա՝ 1933 թւականին Գերմանիայում «տիպիկ էր»: Երկիրը մշտական ճգնաժամի մէջ էր ու որոնում էր իր նոյնականութիւնը:

«Եւ այդ ժամանակ եկաւ այդ խարիզմատիկ առաջնորդն ու խոստացաւ տալ այդ նոյնականացումը, սակայն գերմանացիներին տւեց խաթարւած նոյնականացում, եւ մենք գիտենք, թէ ինչ տեղի ունեցաւ յետոյ»,- յայտարարել է Ֆրանցիսկոսը:

Նրա խօսքով՝ մարդիկ «պատերի ու փշալարերի օգնութեամբ փորձում են պաշտպանւել» նրանցից, որոնք, ինչպէս նրանց է թւում, սպառնում են «խլել այդ նոյնականացումը»: Դա չի նշանակում, թէ ազգային սահմանները անհրաժեշտ չէ պաշտպանել, կարծում է Հռոմի պապը:

Նա նաեւ կոչ է արել Եւրոպային աւելի շատ բան անել փախստականների ինտեգրման համար, հակառակ դէպքում Եւրոպական միութեանը կարող է սպառնալ նոր գետտօների առաջացումը, ինչպիսին է Բրիւսելի Մոլենբէկ կոմունան, որտեղ բնակւում են գերազանցապէս աֆրիկեան երկրներից ժամանածներ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ