Հա

Քաղաքական

23/01/2017 - 10:40

Չի բացառւում, որ ՀՅԴ համամասնական ցուցակում ներգրաււած լինի նաեւ Հրանտ Մարգարեանը

ՀՅԴ համամասնական ցուցակը՝ առաջին եռյեակը, նախորդ ցուցակներից շատ չի տարբերւի: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղւան Վարդանեանը:

«ԱԼԻՔ» - ՀՅԴ համամասնական ցուցակը՝ առաջին եռյեակը, նախորդ ցուցակներից շատ չի տարբերւի: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղւան Վարդանեանը:

«Ժամանակ ունենք ցուցակը վերջնական ձեւաւորելու համար: Բայց, կարծում եմ, եթէ ուշադիր նայէք Դաշնակցութեան նախորդ ցուցակները, մեր քաղաքական գործիչների պատկերը, պիտի որ քիչ թէ շատ պարզ լինի, թէ ովքեր են լինելու»,- ասաց նա:

Աղւան Վարդանեանն ասաց, որ չի բացառւում, որ այս ցուցակում ներգրաււած լինի նաեւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ով, Վարդանեանի խօսքով՝ երբեք չի եղել ՀՅԴ նախորդ ցուցակներում:

Հարցին՝ ի վերջոյ նախկին դաշնակցական Ռուբէն Յակոբեանն ընդգրկւելո՞ւ է ՀՅԴ «ռէյտինգային» ցուցակում, Աղւան Վարդանեանը պատասխանեց. «Ռուբիկ Յակոբեանը ոչ միայն մեր նախկին ընկերն է, այլեւ՝ «Ժառանգութեան» կուսակցութեան անդամ է եղել, նախկին ընկերն է եղել: Ռուբէն Յակոբեանը մեզ նման հարցով չի դիմել, մենք իրեն չենք դիմել: Նման հարց մեր օրակարգում չի եղել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։