Հա

Քաղաքական

23/01/2017

Թրամփն ու Նեթանեահուն զրուցել են

Երէկ՝ յունւարի 22-ին, տեղի է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուի հեռախօսազրոյցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի, պաղեստինա-իսրայէլական խաղաղաութեան գործընթացի եւ տարածաշրջանային այլ խնդիրների հետ կապւած թեմաներ:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ յունւարի 22-ին, տեղի է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուի հեռախօսազրոյցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի, պաղեստինա-իսրայէլական խաղաղաութեան գործընթացի եւ տարածաշրջանային այլ խնդիրների հետ կապւած թեմաներ:

Ինչպէս տեղեկացնում են միջազգային զանգւածային լրատւամիջոցները՝ կողմերը խուսափել են յաւելեալ տեղեկութիւններ հաղորդել հեռախօսազրոյցի մանրամսնութիւնների մասին: Նրանք բաւարարւել են միայն «ջերմ» եւ «ցանկալի» գնահատականներով:

Յիշեցնեք, որ հեռախօսազրոյցի նախօրէին, Նաթանիահուն համացանցում հրապարակւած յատուկ տեսաերիզով դիմել էր Իրանի ժողովրդին՝ նշելով, թէ իբր Իսրայէլի կառավարութիւնը Իրանի ժողովրդի «բարեկամն» է:

Փորձագէտները յուշում են, որ Թրամփի պաշտօնավարութեան օրօք Իրանի հետ կապւած թեմաներն առանցքային նշանակութիւն են ունենալու ամերիկա-իսրայէլական յարաբերութիւններում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։