Հա

Քաղաքական

23/01/2017 - 11:00

Այսօր մեկնարկելու են Աստանայի միջսիրիկան բանակցութիւնները

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնների մասնակցութեամբ մեկնարկելու են միջսիրիական բանակցութիւնները:

«ԱԼԻՔ» - Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնների մասնակցութեամբ մեկնարկելու են միջսիրիական բանակցութիւնները:

Բանակցութիւնների նախօրէին, անցեալ 48 ժամերի ընթացքում, եռակողմ եւ երկկողմ ձեւաչափերով ինտենսիւ բանակցութիւններ են տեղի ունեցել իրանական, ռուսական եւ թուրքական պատւիրակութիւնների միջեւ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ երէկ կայացած բանակցութիւնների ընթացքում կողմերը քննարկել են բանակցութիւնների վերջնական փաստաթղթի եւ բանակցային գործընթացի հետ առնչւող թեմաներ:

Բանակցութիւնների աւարտին, կողմերը տեղեկացրել են, որ օրակարգային հարցերի մեծ մասի շուրջ, իրենց յաջողւել է մերձեցնել դիրքորոշումները:

«Մենք լիարժէք ըմբռնում ենք ստացել եւ պատրաստ ենք անհրաժեշտ աջակցութիւնը ցուցաբերել որոշակի արդիւնքների հասնելու համար»,- ըստ ռոսական ՏԱՍՍ գործակալութեան՝ ասել է ռուսական պատւիրակութեան ղեկավար Ալեքսանդր Լաւրենտեւը:

Նշենք, որ բանակցութիւնները մեկնարկելու են այսօր՝ Աստանայի ժամանակով ժամը 13:00-ին, «Rixos President Astana» հիւրանոցում:

Բանակցութիւններն ընթանալու են փակ դռների յետեւում: Դրանք, ենթադրաբար, կաւարտւեն վաղը: Ամփոփիչ մամուլի ասուլիսը (եթէ այն կայանայ) նախատեսւած է վաղը՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։