Հա

Քաղաքական

23/01/2017 - 14:30

ՀՅԴ Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի անդամը ընտրւել է աւստրալական նահանգի վարչապետ

ԱՄՆ-ի Հայ Դատի պաշտօնական կայքէջը տեղեկացնում է, որ Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի վարչապետ է ընտրւել ՀՅԴ Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի անդամ Գլեդիս Բերեջիքլեանը՝ փոխարինելով Մայք Բերդին:

«ԱԼԻՔ» - ԱՄՆ-ի Հայ Դատի պաշտօնական կայքէջը տեղեկացնում է, որ Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի վարչապետ է ընտրւել ՀՅԴ Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի անդամ Գլեդիս Բերեջիքլեանը՝ փոխարինելով Մայք Բերդին:

Հայ Դատի պաշտօնական կայքի հաղորդմամբ՝ 46-ամեայ Բերեջիքլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցութիւնը:

Նա դեռ երիտասարդ հասակում ակտիւ մասնակցութիւն է ցուցաբերել Աւստրալիայի հայկական համայնքի կեանքին, եղել է ՀՄԸՄ-ի անդամ եւ զբաղւել բասկետբոլով:

Բերեջիքլեանը խորհրդարանում բարձրացրել է Աւստրալիայի հայ համայնքի խնդիրները՝ անդրադառնալով Ավստրալիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի կարեւորութեանը:

Բերեջիքլեանը արժանացել է Աւստրալիայի հայ համայնքի` «Տարւայ ընկեր» մրցանակին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը նրան պարգեւատրել է նաեւ Երախտագիտութեան մեդալով:

Յիշեցնենք, որ Գլեդիս Բերեջիքլեանը 2013 թւականին Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի խորհրդարանի պատգամաւորների պատւիրակութեան կազմում Արցախ այցելելու համար յայտնւել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։