Հա

Քաղաքական

23/01/2017 - 14:20

Աղւան Վարդանեան.- «ՀՅԴ-ն Արցախի իշխանութիւնների հետ նոր Սահմանադրութեան տեքստի շուրջ չի համագործակցում, բայց շատ աւելի լայն հարցերի շուրջ համագործակցում է»

ՀՅԴ-ն մնում է իր սկզբունքներին հաւատարիմ թէ՛ Հայաստանում, թէ՛ Լեռնային Ղարաբաղում: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը կառավարման մոդելի ընտրութեան հարցում անփոփոխ է, կողմնակից են խորհրդարանական կառավարման համակարգին:

«ԱԼԻՔ» - ՀՅԴ-ն մնում է իր սկզբունքներին հաւատարիմ թէ՛ Հայաստանում, թէ՛ Լեռնային Ղարաբաղում: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը կառավարման մոդելի ընտրութեան հարցում անփոփոխ է, կողմնակից են խորհրդարանական կառավարման համակարգին:

Հարցին՝ արդեօք ներկայացւած նոր Սահմանադրութեանը «ոչ» ասելով, դէմ քւէարկելով ՀՅԴ-ն Արցախում ընդդիմութիւն դաձա՞ւ, Աղւան Վարդանեանը պատասխանեց. «Ոչ: Արցախի խնդրում, Արցախի պետականութեան շրջանակներում միակ հարցը սահմանադրական փոփոխութիւնները չեն: Մենք Արցախի իշխանութիւնների հետ չենք համագործակցում Սահմանադրութեան տեքստի հարցում, բայց մենք համագործակցում ենք շատ աւելի լայն հարցերի շուրջ: Սա մեր մօտեցումն է: Իսկ ի՞նչ էք կարծում, մենք ի՞նչ պէտք է անէինք՝ Հայաստանում ասէինք, թէ ճիշտը կառավարման խորհրդարանական համակա՞րգն է, Արցախում էլ ասէինք, թէ չէ՝ նախագահակա՞նն է: Ի՞նչ կը մտածէիք այդ դէպքում դուք»:

Աղւան Վարդանեանն ասաց, որ Սահմանադրութիւնը դրւելու է հանրաքւէի եւ հէնց բնակչութիւնն էլ որոշելու է՝ փոփոխութիւն ուզում է, թէ՝ ոչ:

Իսկ հարցին՝ համաձա՞յն են արդեօք տեսակէտների հետ, թէ նոր Սահմանադրութեամբ առաջարկւող կառավարման համակարգը «սուպերնախագահական» է, Աղւան վարդանեանը պատասխանեց. «Կը դժւարանամ ասել, թէ սուպերնախագահական է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։