Հա

Քաղաքական

24/01/2017 - 09:10

Թուրք սիւնակագիր.- «Թուրքիայում չկայ Հայոց Ցեղասպանութիւն, չկայ Կարօ Փայլան, կայ միայն ֆաշիզմ»

Թուրք սիւնակագիր Նուրեթթին Դեմիրթաշը «yeniozgurpolitika.org» կայքի իր սիւնակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի աղմկահարոյց ելոյթին եւ դրան յաջորդած իրադարձութիւններին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

«ԱԼԻՔ» - Թուրք սիւնակագիր Նուրեթթին Դեմիրթաշը «yeniozgurpolitika.org» կայքի իր սիւնակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի աղմկահարոյց ելոյթին եւ դրան յաջորդած իրադարձութիւններին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Ցեղասպանութիւն եզրոյթի կիրառման համար Կարօ Փայլանին զրկել էին խորհրդարանի երեք նիստին մասնակցելու իրաւունքից: 

«Կարօ Փայլանն ասում է, թէ լաւ գիտի՝ ինչ է եկել իր նախնիների գլխին, կիրառում է այդ արգելւած բառը, ասում է` Ցեղասպանութիւն է իրագործւել: Փայլանին պատժում են, երեք նիստի մասնակցելու իրաւունքից զրկում: Օգտագործած եզրոյթն էլ նիստի արձանագրութիւնից հանւում է: Միջնադարում ամենավատ պատիժը եղել է մոռացութեան տալը, այսինքն` դու չկաս, չես էլ եղել, անուն եւ ինքնութիւն երբեւէ չես ունեցել, դու երբեւէ գոյութիւն չես ունեցել, չկաս: Թուրքիայում չկայ Հայոց Ցեղասպանութիւն, չկայ Կարօ Փայլան, կայ միայն ֆաշիզմ»,- գրել է սիւնակագիրն՝ ընդգծելով, որ Թուրքիայում հէնց այդ կերպով են ցանկանում մոռացութեան տալ Ցեղասպանութիւնն ու հայերին: 

Նուրեթթին Դեմիրթաշը համոզւած է, որ խորհրդարանը ցանկանում է պարտադրել Փայլանին հրաժարւել իր այդ կեցւածքից եւ փորձում է խորհրդարանի նիստերին մասնակցելու իրաւունքից զրկելով «վախեցնել» նրան: 

«Խորհրդարանն այսպիսի մի պատիժ է սահմանել Փայլանի դէմ. «Երեք նիստից յետոյ կարող ես գալ, մասնակցել, բայց դու այլեւս դու չես լինի, Ցեղասպանութիւն բառն էլ չես ասի»: Լաւ, բայց 1915-ին տեղի ունեցածի մասին եթէ հայերից չէ, ապա ումի՞ց պէտք է լսենք: Սրա համար պէտք է ընդամենը մի փոքր արդարացի լինենք»,- նշել է սիւնակագիրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։