Հա

Քաղաքական

24/01/2017 - 11:20

Շաւարշ Քոչարեանը արձագանգել է Իլհամ Ալիեւի՝ ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ յայտարարութեանը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը «panorama.am»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի յունւարի 23-ի յայտարարութիւնը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ:

«ԱԼԻՔ» - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը «panorama.am»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի յունւարի 23-ի յայտարարութիւնը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ:

Շաւարշ Քոչարեանի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.

«Այն փաստը, որ մէկ դար էլ չկայ, ինչ Ադրբեջան պետութիւնը յայտնւել է աշխարհի քարտէզի վրայ, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարութեան կողմից միջազգային իրաւունքի հիմնարար նորմերի չիմացութեան համար:

Հարկ է եւս մէկ անգամ յիշեցնել, որ ՄԱԿ-ի կանոնադրութեամբ ինքնորոշւած սուբիեկտի կարգավիճակը որոշւում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետութեան տարածքային ամբողջականութիւնը չի կարող հակադրւել ժողովրդի ինքնորոշման իրաւունքին:

Ադրբեջանի ղեկավարութեանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ-ի կանոնադրութիւնը, որպէսզի իր անգրագիտութեան թմբկահարմամբ ծաղրանքի առարկայ չդառնայ, եւ հաշտւել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման հեռանկարի անխուսափելիութեան հետ»:

Յիշեցնենք, որ յունւարի 23-ին Ադրբեջանի նախագան անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը, յայտարարել էր, որ «երբեք թոյլ չենք տայ Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետութիւն ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախութիւն չի տրւելու: Եթէ որեւէ մէկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։