Հա

Քաղաքական

24/01/2017

Աստանայի բանակցութիւններ.- Առաջին օրը՝ առանց շօշափելի արդիւնքների

Աստանայում, երէկ՝ յունւարի 23-ին մեկնարկած միջսիրիական բանակցութիւնների առաջին օրն աւարտւել է առանց որեւէ շօշափելի ձեռքբերման:

«ԱԼԻՔ» - Աստանայում, երէկ՝ յունւարի 23-ին մեկնարկած միջսիրիական բանակցութիւնների առաջին օրն աւարտւել է առանց որեւէ շօշափելի ձեռքբերման:

Ինչպէս տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ մասնակիցներին չի յաջողւել համաձայնեցնել հրադադարի ռեժիմի, ԴԱԷՇ-ի եւ «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբաւորումներից սահմանազատւելու, ինչպէս նաեւ ահաբեկչութեան դէմ համատեղ պայքարին վերաբերող հարցերը։

Միեւնոյն ժամանակ, չի յաջողւել ապահովել նաեւ Սիրիայի օրինական իշխանութիւնների եւ զինւած ընդդիմութեան միջեւ ուղիղ բանակցութիւնների անցկացումը։

Այդուհանդերձ, Սիրիայի կառավարական պատւիրակութեան ղեկավար, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշշար Ջաֆարին բանակցութիւնների առաջին օրը գոհացուցիչ է համարել՝ յաւելելով, սակայն, որ սիրիական ընդդիմութեան ներկայացուցիչների ելոյթները «հակասում են դիւանագիտական ընդունւած նորմերին եւ չեն համապատսխանում բանակցութիւնների օրակագին»:

Այս խօսքերով նա արձագանգել է սիրիական ընդդիմութեան պատւիրակութեան ղեկավար Մուհամմեդ Ալուշի ելոյթին, որի ընթացքում նա Սիրիայի իշխանութիւններին եւ Իրանին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։