Հա

Քաղաքական

24/01/2017

Միջուկային բանակցութիւնների փաթեթի վերաբացումը բացառւած է

Միջուկային բանակցութիւնների փաթեթի վերաբացումը բացառւած է: Այս մասին ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ ընդգծելով, որ Իրանը թոյլ չի տայ, որ միջուկային համաձայնութեան բանակցային փաթեթը կրկին բացւի:

«ԱԼԻՔ» - Միջուկային բանակցութիւնների փաթեթի վերաբացումը բացառւած է: Այս մասին ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ ընդգծելով, որ Իրանը թոյլ չի տայ, որ միջուկային համաձայնութեան բանակցային փաթեթը կրկին բացւի:

«Միջուկային համաձայնութեան հետ կապւած բոլոր հարցերը ինչպէս «վեցեակ»-ի, այնպէս էլ Միացեալ Նահանգների հետ մեր երկկողմ շփումներում քննարկել ենք, եւ միջուկային համաձայնութեան բանակցային փաթեթը փակւած է. այլեւս բանակցելու անհրաժեշտութիւն չենք տեսնում»,- նշել է Բահրամ Ղասեմին՝ յաւելելով, որ միայն տեխնիկական հնարաւոր խնդիրների հետ կապւած թեմաները քննարկւելու են բացառապէս ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցութիւնների միջոցով:

Պատասխանելով Թրամփի գործունէութեան մասին լրագրողների հարցին, ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակը նշել է, որ դեռեւս շատ վաղ է գնահատել նրան եւ վերլուծել նրա մեկնաբանութիւնները, դիրքորոշումը եւ նրա տեսակէտի ընդհանուր սկզբունքները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։