Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 24 Յունւարի 2017 11:50

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Մայք Պոմպէոյին՝ ԿՀՎ-ի տնօրէնի պաշտօնում

ԱՄՆ-ի Սենատում քւէարկութեան արդիւնքում Մայք Պոմպէօն հաստատւել է Կենտրոնական հետախուզական վարչութեան (CIA) տնօրէնի պաշտօնում։ Նրա թեկնածութիւնը հաստատել է 67 սենատոր, պալատի 30 անդամ դէմ է քւէարկել: 

«ԱԼԻՔ» - ԱՄՆ-ի Սենատում քւէարկութեան արդիւնքում Մայք Պոմպէօն հաստատւել է Կենտրոնական հետախուզական վարչութեան (CIA) տնօրէնի պաշտօնում։ Նրա թեկնածութիւնը հաստատել է 67 սենատոր, պալատի 30 անդամ դէմ է քւէարկել: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին:

Պոմպէոյի նշանակման դէմ հանդէս եկած գրեթէ բոլոր սենատորները պատկանում են «Դեմոկրատական» կուսակցութեանը:

Իսկ Ռեքս Թիլերսոնին ընդամէնը մէկ քայլ է անհրաժեշտ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտօնը ստանձնելու համար:

Սենատի արտաքին յարաբերութիւնների լսումների ժամանակ նրան յաջողւել է արժանանալ յանձնաժողովի անդամ սենատորների վստահութեան քւէին: Նրա օգտին է քւէարկել 11 սենատոր, իսկ դէմ՝ 10-ը:

Այժմ Թիլերսոնը պէտք է արժանանայ Սենատի վստահութեան քւէին, որից յետոյ կը ստանձնի ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտօնը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ