Հա

Քաղաքական

24/01/2017 - 09:40

«The Washington Times».- «Թրամփը կարող է Նոբէլեան մրցանակ ստանալ՝ լուծելով Ղարաբաղեան հակամարտութիւնը»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարաւորութիւն ունի Նոբէլեան մրցանակ ստանալ՝ օգտագործելով իր վարպետութիւնն աշխարհի ամենադժւար լուծւող կոնֆլիկտներից մէկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը լուծելու համար: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«ԱԼԻՔ» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարաւորութիւն ունի Նոբէլեան մրցանակ ստանալ՝ օգտագործելով իր վարպետութիւնն աշխարհի ամենադժւար լուծւող կոնֆլիկտներից մէկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը լուծելու համար: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը: 

Նման կարծիք է յայտնել ամերիկեան «Caspian Group Holdings» ընկերութեան գործադիր տնօրէն Ռոբ Սոբհանին: «Թրամփի եւ նրա թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը յստակ ազդանշան է առ այն՝ արդեօք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային հարթակում կոնֆլիկտների լուծման համար Միացեալ Նահանգների գործընկերը կլինի»,- գրում է Սոբհանին իր յօդւածում, որը հրապարակւել է «The Washington Times» պարբերականում: 

Ընդորում, վերլուծաբանն ընդգծում է, որ այդ հակամարտութեան կարգաւորման բանալին գտնւում է ՌԴ նախագահի ձեռքում: 

Վերլուծաբանը նշում է, որ վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն Ադրբեջանը աշխարհում այն քիչ մուսուլմանական երկրներից անւանեց, որն «արժանի է Վաշինգտոնի անմիջական եւ ոչ երկիմաստ ուշադրութեանը»: 

«Դոնալդ Թրամփի առջեւ խնդիր է դրւած` համոզել Վլադիմիր Պուտինին` հակամարտութեան խաղաղ կարգաւորման պլան ներկայացնել»,- գրում է Սոբհանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։