Հա

Քաղաքական

24/01/2017 - 13:40

Սիրիական ընդդիմութիւնը փորձում է ձախողել Աստանայի բանակցութիւնները

Սիրական ընդդիմութիւնը փորձում է ձախողել Աստանայի բանակցութիւնները: Նրանք յայատարարել են, որ չեն պատրաստւում ստորագրել բանակցութիւնների ամփոփիչ յայտարարութիւնը:

«ԱԼԻՔ» - Սիրական ընդդիմութիւնը փորձում է ձախողել Աստանայի բանակցութիւնները: Նրանք յայատարարել են, որ չեն պատրաստւում ստորագրել բանակցութիւնների ամփոփիչ յայտարարութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է սիրիական ընդդիմութեան ներկայացուցիչներից Եահեա ալ-Օրէյդին՝ նշելով, որ ընդդիմութիւնն իր կասկածն է յայտնել բանակցութիւնների յաջողութեան հնարաւորութեան կապակցութեամբ:

Արձագանգելով սիրիական ընդդիմութեան յայտարարութենաը, Սիրիայի կառավարական պատւիրակութիւնն էլ յայտարարել է, որ նման դիրքորոշման դէպքում, նրանք եւս չեն միանալու բանակցութիւնների ամփոփիչ յայտարարութեան:

Նշենք, որ ամփոփիչ յայտարարութիւնը կազմել եւ կողմերին են ներկայացրել Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան: Երեք երկրները համաձայնութեան են եկել Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկող յանձնաժողովի ձեւաւորման մասին:

Բանակցութիւնների կուլիսներում խօսւեմ է մինչեւ չորեքշաբթի օրը դրանց երկարաձգման հնարաւորութեան մասին, եթէ, իհարկէ, կողմերին չյաջողւի կարգաւորել առկայ անհամաձայնութիւնները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։