Հա

Քաղաքական

25/01/2017 - 13:30

Կոնգրեսը կարող է զրկել Թրամփին առաջինը միջուկային հարւած հասցնելու իրաւունքից

Ամերիկացի օրէնսդիրները Կոնգրեսի 2 պալատում ներկայացրել են նոր օրինագիծ, որը, ընդունման դէպքում, կը զրկի նախագահ Դոնալդ Թրամփին առանց Կոնգրեսի կողմից պատերազմի մասին յայտարարութեան առաջինը միջուկային հարւած հասցնել:

«ԱԼԻՔ» - Ամերիկացի օրէնսդիրները Կոնգրեսի 2 պալատում ներկայացրել են նոր օրինագիծ, որը, ընդունման դէպքում, կը զրկի նախագահ Դոնալդ Թրամփին առանց Կոնգրեսի կողմից պատերազմի մասին յայտարարութեան առաջինը միջուկային հարւած հասցնել:

Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այս մասին յայտնում է «Foreign Policy» հանդէսը` նկատելով, որ օրինագծի մասին խօսւել է դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարման օրօք, սակայն Թրամփի ընտրւելուց յետոյ ընդհանրական խօսակցութիւնները վերածւել են յստակ գործողութիւնների, եւ օրինագիծը մտցւել է Կոնգրեսի օրակարգ:

Յայտնի է, որ օրինագիծը ներկայացւել է սենատոր Էդւարդ Մարքիի եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Թէդ Լիւի նախաձեռնութեամբ:

«Միջուկային պատերազմը մարդկութեան գոյութիւնը վտանգող ամենասարսափելի բանն է: Մինչդեռ նախագահ Թրամփը չի բացառել, որ կարող է միջուկային յարձակումներ իրագործել ահաբեկիչների դէմ: Ցաւօք, ԱՄՆ-ի օրէնսդրութիւնը նրան տալիս է առաջինը միջուկային հարւած հասցնելու իրաւունքը: Իսկ միջուկային զէնք ունեցող մէկ այլ երկրի հետ ճգնաժամի պարագայում, նման քաղաքականութիւնը կաւելացնի միջուկային պատերազմի վտանգը»,- նշել է Մարքին:

Աղբիւրը յիշեցնում է, որ նախագահական մրցապայքարի ժամանակ Թրամփն ասել էր, որ թէեւ գաղափար չունի ԱՄՆ-ի զինանոցում եղած միջուկային զէնքերի մասին, այնուհանդերձ՝ պատրաստ է օգտագործել դրանք մարտի դաշտում: Նա նաեւ կոչ էր արել ԱՄՆ-ի դաշնակիցներին՝ Ճապոնիային եւ Հարաւային Կորէային, սեփական միջուկային զէնքերը ստեղծել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։