Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 26 Յունւարի 2017 12:00

Իսպանիայի Սաբադէլ քաղաքը ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը

Իսպանիայի Թագաւորութեան Կատալոնիա տարածաշրջանի Սաբադէլ քաղաքը պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«ԱԼԻՔ» - Իսպանիայի Թագաւորութեան Կատալոնիա տարածաշրջանի Սաբադէլ քաղաքը պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ինչպէս տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանութեան ֆէյսբուքեան էջից, Սաբադէլի քաղաքապետարանում ներկայացւած բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ յայտարարաթիւն, համաձայն որի՝ տեղի ունեցածը բնորոշւում է որպէս ցեղասպանութիւն եւ յանցագործութիւն մարդկութեան դէմ:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում է. «Մարդկութեան դէմ գործած ցանկացած յանցանք պէտք է դատապարտւի, որպէսզի նման բաներ չկրկնւեն աշխարհի ոչ մի անկիւնում, որեւէ ազգի, ռասայի կամ դաւանանքի ներկայացուցիչների հետ: Սաբադէլի քաղաքային իշխանութիւնները պաշտօնապէս ճանաչում են Հայոց Ցեղասպանութիւնը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։