Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Փետրւարի 2017 10:08

ՀՀԿ ցուցակը կը գլխաւորի Վիգէն Սարգսեանը

«ԱԼԻՔ»- ՀՀ Աժ-ի 2017 թւականի ընտրութիւններում ՀՀԿ նախընտրական ցուցակը կը գլխաւորի ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«ԱԼԻՔ»- ՀՀ Աժ-ի 2017 թւականի ընտրութիւններում ՀՀԿ նախընտրական ցուցակը կը գլխաւորի ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Այս մասին երէկ, ՀՀԿ ԳՄ-ի նիստից յետոյ յայտարարեց կուսակցութեան խօսնակ Էդւարդ Շարմազանովը: Նա նշեց, որ երկրորդ համարը կը զբաղեցնի Տարոն Մարգարեանը, երրորդը՝ Արփինէ Յովհաննիսեանը: Այնուհետեւ՝ Արա Բաբլոյեանը, Արմէն Ամիրեանը, Արմէն Աշոտեանը, Էդւարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայեանը, Սամուէլ Ֆարմանեանը եւ Կարէն Աւագեանը:

Ինչպէս նշում է «yerkir.am»-ը՝ ուշագրաւ է այն փաստը, որ ցուցակում ներառւած չէ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը եւ նրա թիմը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանը, փոխնախագահ Հերմինէ Նաղդալեանը, խորհրդարանի հնաբնակներից Սամուէլ Նիկոյեանն ու Գագիկ Մինասեանը կը լինեն ցուցակի երկրորդ տասնեակում:

Յարակից Հրապարակումներ

  • Հնարաւոր է՝ Աստրիդ Փանոսեանը պաշտօնավարի Ֆրանսիայի կառավարութիւնում
    Հնարաւոր է՝ Աստրիդ Փանոսեանը պաշտօնավարի Ֆրանսիայի կառավարութիւնում

    Որոշ հրապարակումների համաձայն՝ Աստրիդ Փանոսեանը կարող է նշանակւել Ֆրանսիայի կառավարութեան աշխատանքի նախարարի պաշտօնում:

  • ՀՀԿ՝ 71.25%, «Ելք»՝ 21%, «Երկիր ծիրանի»՝ 7.75%. ՀՀԿ-ն յաղթեց Երեւանի աւագանու ընտրութիւններում
    ՀՀԿ՝ 71.25%, «Ելք»՝ 21%, «Երկիր ծիրանի»՝ 7.75%. ՀՀԿ-ն յաղթեց Երեւանի աւագանու ընտրութիւններում

    Ընտրութիւններում յաղթել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցութիւնը, որի օգտին քւէարկել են 240 հազար 036 ընտրող, կամ ընտրողների 71.25%-ը: «Ելք» կուսակցութիւնների դաշինքի օգտին քւէարկել են 70 հազար 731 քաղաքացի, կամ ընտրողների 21%-ը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցութեանը վստահել են 26 հազար 109 ընտրող, կամ ընտրողների 7.75%-ը:

  • Ա. Ռուստամեան. «ՀՅԴ-ական նախարարների փոփոխութիւն չի լինի»
    Ա. Ռուստամեան. «ՀՅԴ-ական նախարարների փոփոխութիւն չի լինի»

    Ինչ վերաբերում է պորտֆելներին, Ա. Ռուստամեանն ասաց, որ այս պահին պահպանում են այն, ինչ որ կայ, փոփոխութիւն այս առումով նախատեսւած չէ. «Բայց այդ հնարաւորութիւնը պահպանւում է, հետագայում աշխատանքային կարգով ըստ անհրաժեշտութեան, ըստ կադրերի նշանակման նպատակայարմարութեան, այս խնդիրները կարող են իրենց լուծումները ստանալ: Ակնյայտ է, որ նախարարների փոփոխութիւն չի լինի, որովհետեւ արդէն հրաժարւել են պատգամաւորութեան մանդատներից»:

  • Ստորագրւեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն յուշագիրը
    Ստորագրւեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն յուշագիրը

    Քաղաքական վերոնշեալ երկու ուժերը կոալիցիոն յուշագրով քաղաքական պատասխանատւութիւն են ստանձնել կառավարութեան ողջ գործունէութեան համար: Ստորագրւած փաստաթղթում ամրագրւած են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցութեան ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթութիւնները, գործունէութեան եւ կազմակերպման կարգը:

    Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմէն Աշոտեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը:

  • Գագիկ Մինասեան. «ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն յուշագիրը նախորդի կրկնութիւնը չի լինելու»
    Գագիկ Մինասեան. «ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն յուշագիրը նախորդի կրկնութիւնը չի լինելու»

    ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրւելիք նոր կոալիցիոն յուշագիրը նախորդի կրկնութիւնը չի լինելու, բայց որեւէ մանրամասներ ներկայացնելը կոռեկտ չի լինի: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։