Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Փետրւարի 2017 13:15

ՀՅԴ-ն հրապարակեց իր համամասնական ցուցակը

ՀՅԴ-ն հրապարակեց իր համամասնական ցուցակը

Այն կը գլխաւորի Արմէն Ռուստամեանը

«ԱԼԻՔ»- Քիչ առաջ Երեւանի ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղւան Վարդանեանը հրապարակեց  Դաշնակցութեան համամասնական ցուցակի առաջին 30 անունները: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Այսպէս` ցուցակը գլխաւորելու է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը: Երկրորդ հորիզոնականում Աղւան Վարդանեանն է, երրորդում` Դաւիթ Լոքեանը, չորրորդը Արմենուհի Կուրղինեանն է, հինգերորդը՝ Լեւոն Մկրտչեանը, այնուհետեւ յաջորդաբար՝ Արծւիկ Մինասեան, Արմէն Բաբայեան, Ռուզաննա Առաքելեան, Սպարտակ Սէյրանեան, Միքայէլ Մանուկեան:

Վարդանեանը նշեց, որ ՀՅԴ թիմում, այսպէս ասած, թաղային հեղինակութիւններ չկան, ցուցակում նաեւ 45 անկուսակցական կայ:

Նոր սկիզբ, արդար Հայաստան. Սա է լինելու ընտրութիւններում ՀՅԴ կարգախօսը: ՀՅԴ շտաբի պետ Աղւան Վարդանեանը նշեց՝ արդար, որովհետեւ իրենց համար արդարութիւնը ամէն ինչ հիմքն է եւ բարձրագոյն արժէք է: «Արդար Հայաստանը ազատ Հայաստանն է: Արդար Հայաստանը զարգացող, ուժեղ, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ, իրաւունքի, հոգեւոր մշակոյյթի Հայաստանն է »,- ասաց Աղւան Վարդանեանը:

Մանրամասները՝ աւելի ուշ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։