Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Փետրւարի 2017 11:30

Շահին Միրզոեւ. «Ես Ադրբեջանում մահւան ճիրաններից եմ փախել

Շահին Միրզոեւ. «Ես Ադրբեջանում մահւան ճիրաններից եմ փախել»

«ԱԼԻՔ»- Ընտանիքի հետ Ադրբեջանից Հայաստան տեղափոխւած եւ ժամանակաւոր ապաստան հայցած Թալիշական մշակոյթի խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալիշի Սադօ» թերթի թղթակից Շահին Միրզոեւը նոյնպէս մասնակցում էր Երեւանում այսօր  կայացած «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին, որը համախմբել էր  մի շարք փորձագէտների, քաղաքական գործիչների: Նա աշխատաժողովի ընթացքում ելոյթ ունեցաւ՝ նշելով, որ Ադրբեջանում գտնւելը իր եւ իր ընտանիքի համար ռիսկային էր: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

«Ես Ադրբեջանում մահւան ճիրաններից եմ փախել: Նորից այնտեղ վերադառնալն ինձ համար մահ է: Իսկ Հայաստան գալու առումով ես չեմ սխալւել»,- ասաց նա:

Շահին Միրզոեւի խօսքով՝ Թալիշստանն այսօր ունի նոյն ճակատագիրը, որի մասին հիմա խօսւում է Ղարաբաղի դէպքում: «Կարելի է ասել՝ այն շրջափակման մէջ է: Թալիշներն այսօր Ադրբեջանում մուտք չունեն որեւէ հեռուստատեսութեան կամ ռադիոյի եթեր, չեն կարողանում բարձրացնել իրենց յուզող հարցերը։ Ադրբեջանում սեփական լեզւով ռադիօ, հեռուստատեսութիւն դասագրքեր պահանջելը նշանակում է՝ դառնալ անջատողական ու ազգի թշնամի: Նրանք էլ, ովքեր մի փոքր խօսում են իրենց թալիշցի լինելու մասին, բանտարկւում են կամ սպանւում: Ադրբեջանից Ռուսաստան է փախել աւելի քան 300 հազար թալիշ, քանի որ նրանց հետապնդում են: Աւելի քան 2 միլիոն թալիշներ են բնակւում Ադրբեջանում, ինչպէ՞ս կարելի է նրանց ոչնչացնել, եւ աշխարհն ուղղակի կողքից հետեւի»,-շեշտեց նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։