Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Փետրւարի 2017 09:45

Արմէն Ռուստամեան. «Նոր որակի իշխանութիւնն է, որ կարող է լուծել երկրում կուտակւած բոլոր խնդիրները»

Արդէն տեղեկացրել ենք, որ երէկ՝ փետրւարի 15-ին, Երեւանի ՀՅԴ «Սիմոն Վացեան» կենտրոնում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց համամասնական եւ ռէյտինգային ցուցակները: Ինչպէս տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ նրանք խօսեցին նաեւ, թէ ինչ ծրագրով են գնալու խորհրդարանական ընտրութիւններին:

«alikonline.ir»- Արդէն տեղեկացրել ենք, որ երէկ՝ փետրւարի 15-ին, Երեւանի ՀՅԴ «Սիմոն Վացեան» կենտրոնում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց համամասնական եւ ռէյտինգային ցուցակները: Ինչպէս տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ նրանք խօսեցին նաեւ, թէ ինչ ծրագրով են գնալու խորհրդարանական ընտրութիւններին:

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը ներկայացրեց, թէ ինչ ասելիքով են գնում խորհրդարանական ընտրութիւններին, որն է իրենց հիմնական նպատակն ու թիրախը:

Ըստ նրա` իրենք բացառիկ նշանակութիւն են տալիս այս ընտրութիւններին, եւ խորհրդարանական ընտրութիւններն իսկապէս բացառիկ են թէ՛ Հայաստանի, թէ՛ Դաշնակցութեան հետապնդած ծրագրերն իրականացնելու համար: Ռուստամեանի խօսքով` այս ընտրութիւնները ՀՅԴ-ի սկսած գործընթացի չափազանց կարեւոր փուլն է:

«Մենք արդէն քանի տարի է` երկրում արմատական փոփոխութիւններ իրականացնելու մի ամբողջական ծրագիր ենք իրականացնում, մի ամբողջական գործընթացի սկիզբ ենք դրել, եւ սա իր արդիւնքները պէտք է տայ կարեւորագոյն այս հանգրւանը յաղթահարելու պայմաններում: Ընտրութիւնները լինելու են այն գլխաւոր խթանը, որ կարողանանք մեր սկսածն իր աւարտին հասցնել»,- ընդգծեց նա:

Ռուստամեանը շեշտեց, որ երկրում կուտակւած  դժգոհութիւնը յաւէրժ կը մնայ, եթէ չվերացւեն պատճառները: «Մենք այդ պատճառենրը վերացնելու ուղղութեամբ է, որ քայլեր ենք նախաձեռնել եւ վստահ ենք եղել, որ դրա հիմքում ընկած են համակարգային արատները, որոնք մինչեւ հիմա մեր երկրում պահպանւել են. անձինք են փոխւել, մարդիկ են փոխւել, իշխանութիւններ են փոխւել`իրենց անուններով, բայց իշխանութեան որակ չի փոխւել, եւ մենք, նոր սկիզբ ասելով, առաջին հերթին հասկանում ենք, ակնկալում ենք, որ դա պէտք է բերի նոր որակի իշխանութիւն, նոր որակի իշխանութիւնն է, որ կարող է լուծում տալ այս բոլոր կուտակւած խնդիրներին»,- նշեց նա:

Ռուստամեանը նշեց, որ Դաշնակցությունը պրոցես է սկսել, որը պետք է ավարտին հասցնել: «Դրա համար մենք պետք է ունենանք այնպիսի ներկայություն Ազգային ժողովում, որ այս գործընթացները լինեն անխափան և նպատակային: Սա է ընդհանուր ծրագիրը, որը Դաշնակցությունը պետք է իրականացնի, և մեր թիմը, որ ձևավորել ենք, պատկառելի թիմ է: Ամեն մեկի հետ առանձին այս խնդիրները քննարկել, խոսել ենք: Բոլորը տոգորված են այս գաղափարներով և պետք է գան մեր երկիրն այս ծրագրով առաջ տանելու»,- եզրափակեց նա:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։