Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Փետրւարի 2017 12:21

Ովքե՞ր են ՀՀ ԱԺ-ի նախագահի ամենահաւանական թեկնածուները

ՀՀ արդարադատութեան նախարար Արփինէ Յովհաննիսեանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտօնի հաւանական թեկնածուների մէջ են։ Արփինէ Յովհաննիսեանն աւելի հաւանական թեկնածու է։

«alikonline.ir»- ՀՀ արդարադատութեան նախարար Արփինէ Յովհաննիսեանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտօնի հաւանական թեկնածուների մէջ են։ Արփինէ Յովհաննիսեանն աւելի հաւանական թեկնածու է։ Այս մասին գրում է «yerkir.am»-ը՝ յղում կատարելով  «Հրապարակ» օրաթերթիայս օրւայ համարում տպագրւած լուրը:

Ըստ սկզբնաղբիւրի՝ հէնց դա է պատճառը, որ Արփինէ Յովհաննիսեանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է եւ ոչ թէ չորրորդ, ինչպէս սովորաբար նախատեսւած է առաջին կին թեկնածուների համար։

«Աշոտեանն ու Յովհաննիսեանը ընտրութիւններից յետոյ գործադիրում նշանակում չեն ստանալու։ Սերժ Սարգսեանը որոշել է, որ երկուսն էլ կարեւոր առաքելութիւն ունեն ԱԺ-ում։ Մեր տեղեկութիւններով՝ երկուսն էլ համարւում են Սերժ Սարգսեանի հաւատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանութեան ձեւաւորման, հաստատման փուլում եւ ամենակարեւորը 2018-ի ապրիլին իշխանութեան անցման շրջանում»,- գրել է «Հրապարակ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։