Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Փետրւարի 2017 12:33

ՀՀ վարչապետի իդէալական թեկնածուն գտնւել է

Վիգէն Սարգսեանը ՀՀ վարչապետի պաշտօնի իդէալական թեկնածու կարող է լինել: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ իր այսօրւայ համարում գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«alikonline.ir»- Վիգէն Սարգսեանը ՀՀ վարչապետի պաշտօնի իդէալական թեկնածու կարող է լինել: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ իր այսօրւայ համարում գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին  տասնեակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրութիւնը կատարւել է չվարկաբեկւած եւ կրթւած լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրւել են բացառապէս այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրոյն գործելու յայտ չեն ներկայացնելու, հետեւաբար աներկբայ ենթարկւելու են Սերժ Սարգսեանին:

Տասնեակում յայտնւած Մարգարիտ Եսայեանն շտապեց հաստատել յատկապէս վերջին տեսակէտը. «Մենք մեր կուսակցութեան ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտութիւն: Սա կուսակցութեան ղեկավարի որոշումն է, եւ իւրաքանչիւր կուսակցական այս որոշումն ընդունում է որպէս արդէն կատարւած փաստ, եւ մենք չենք քննարկում»:

Ինչ վերաբերում է Վիգէն Սարգսեանին եւ նրա հետ կապւած Սերժ Սարգսեանի բոլոր հնարաւոր հետագայ պլաններին, ապա ՀՀ ՊՆ նախարարը, առաւել քան որեւէ այլ մէկը, տեղաւորւում է Մարգարիտ Եսայեանի նկարագրած իրականութեան մէջ:

Վիգէն Սարգսեանը չի էլ թաքցնում, որ իր կարիերայի ողջ ընթացքում զբաղւած է եղել միայն Սերժ Սարգսեանի որոշումները որպէս փաստ ընդունելու եւ նրա յանձնարարութիւնները կատարելու գործով: Նոյնը վերաբերում է առաջին եռեակի միւս անդամներին:

ՀՀԿ վերջին համագումարից առաջ գրել էինք, որ Սերժ Սարգսեանն ընտրել է իշխանութիւնը կուսակցութեան միջոցով պահպանելու տարբերակը, ինչը միանգամից երեք հնարաւորութիւն է ընձեռում` դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, կամ մնալ ՀՀԿ նախագահ եւ այդպէս ղեկավարել պետութիւնը:

Քանի որ Սարգսեանը համամասնական ցուցակում չկայ, ԱԺ նախագահի տարբերակը դուրս է գալիս: Իսկ ինչ վերաբերում է 2018 թւականից յետոյ ՀՀԿ նախագահ մնալով պետութեան դէ ֆակտօ ղեկավարը լինելուն, ապա կուսակցութիւնում տեղի ունեցող փոփոխութիւնները եւ համամասնական ցուցակը դրա հնարաւորութիւնը լաւագոյնս ապահովում են: Վիգէն Սարգսեանը վարչապետի պաշտօնում այս իմաստով իհարկէ իդէալական կը լինէր»,- գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։