Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Փետրւարի 2017 13:11

Թրամփ-Նեթանեահու. պոպուլիստների հակաիրանական «մեծ դաշինք»

Թրամփ-Նեթանեահու. պոպուլիստների հակաիրանական «մեծ դաշինք»

Թրամփ-Նեթանեահու. պոպուլիստների հակաիրանական «մեծ դաշինք»

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 Դոնալդ Թրամփը ցանկանում է վերաբանաձեւել Միացեալ Նհանգների մերձաւորարեւելեան քաղաքականութիւնը:

Նախօրէին Վաշինգտոնում կայացած Թրամփ- Նեթանեահու հանդիպման արդիւնքները յուշում են այդ մասին:

Այդ մասին առաջին նախանշաններն ի յայտ եկան դեռեւս Իսրայէլի վարչապետի վաշինգտոնեան այցի նախօրէին, երբ Սպիտակ տունը հանդէս եկաւ աղմկոտ յայտարարութեամբ՝ նշելով, որ պաշտօնական Վաշինգտոնն այլեւս «երկու պետություն» սկզբունքը չի դիտարկում որպէս պաղեստինա-իսրայէլական կոնֆլիկտի կարգաւորման նախապայման:

Սա հէնց այն էր՝ ինչին տեւական ժամանակ համառօրէն ձգտում էր Նեթանեահուն, որը նշանակում է, որ Իսրայէլի գործող կառավարութիւնն այսուհետ աւելի համարձակօրէն  է կարող առաջ տանել պաղեստինեան տարածքներում նոր բնակավայրերի կառուցման իր քաղաքականութիւնը, որը կոչւած է առաւել ամրապնդելու Իսրայէլի դիրքերը Յորդանան գետի արեւմտեան ափի բռնագրաււած տարածքներում:

Նեթանեահուիի վաշինգտոնեան այցի երկրորդ՝ ոչ պակաս կարեւորութիւն ներկայացնող նպատակն Իրանի դէմ Սպիտակ տան դիրքերի առաւել կոշտացումն էր:

Գաղտնիք չէ, որ Միջուկային գործարքից ի վեր, պաշտօնական Թել Աւիւը բազմիցս իր դժգոհութիւնն ու մտավախութիւնն էր յայտնել այդ կապակցութեամբ: Միջուկային գործարքի կայացումը Իսրայէլի վարչակարգի համար ռազմավարական լրջագոյն ձախողում էր, որի վիժեցման համար վարչապետ Նեթանեահուհուն անձամբ, որեւէ ջանք չէր խնայել:

Թրամփի համար, Նեթանեահուի այցի երկրորդ փորձութիւնը իրանական թեստն էր, որը, նա նոյնպէս «պատւով» յաղթահարեց:

Այցի արդիւնքում, Վաշինգտոնն ու Թել Աւիւը պայմանաւորւեցին տարբեր բնագաւառներում ձեւաւորել աշխատանքային համատեղ խմբեր, որոնց հիմնական նպատակներից է լինելու այսպէս կոչւած «Իրանին զսպելը»:

Նեթանեահուի հետ հանդիպման ժամանակ Թրամփը կրկին նշեց, թէ Իրանի հետ միջուկային գործարքը «երբեւէ կայացած վատագոյն գործարքներից մէկն է» եւ, որ Վաշինգտոնը երբեւէ թոյլ չի տայ, որպէսզի Իրանը ձեռք բերի միջուկային զէնք:

Հանրագումարում կարելի է եզրակացնել, որ Նեթանեահուի ամերիկեան ուղեւորութիւնը միանշանակօրէն ստացւել է: Նա հասել է առաւելագոյն այն ինչին, որ թիրախւորել էր այցի նախօրէին:

Փաստօրէն նրան յաջողւել է գոնէ նախագահի մակարդակով կազմաքանդել ԱՄՆ-ի նախորդ վարչակարգի ձեւաւորած մերձաւորարեւելեան քաղաքականութիւնը: Թրամփի հետ միասին, նա ձեւաւորել է պոպուլիստների հակաիրանական «մեծ դաշինք»:

Այս համատեքստում, մեզ մնում է սպասել՝ տեսնելու համար, թէ ԱՄՆ-ի իշխանական այլ օղակներին, այդ թւում՝ Կոնգրեսին կը յաջողւի՞ արդեօք կասեցնել Միացեալ Նահանգների մերձաւորարեւելեան քաղաքականութեան կտրուկ փոփոխութիւնը, թէ՝ ոչ: Տեսանելի ապագայում, հիմնականում դրանով է պայմանաւորւելու Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային գլխաւոր խաղացողների դիրքային վերադասաւորումները, տարածաշրջանում ուժային յարաբերակցութեան փոփոխութիւնն ու ծաւալւող հնարաւոր իրադարձութիւնները:

 

Յարակից Հրապարակումներ

  • Մենք խաղաղ ենք Ձեր շնորհիւ. Բանակի օրւայ առիթով
    Մենք խաղաղ ենք Ձեր շնորհիւ. Բանակի օրւայ առիթով

    Իրանի բանակի սիրելի՛ զինւորականներ,

    Շնորհաւորում ենք Ձեզ՝ այս մեծ տօնի կապակցութեամբ, եւ մաղթում, որ երբեւէ չզգացւի Ձեր մասնագիտական եւ բարոյական բարձր ունակութիւնները գործնականում՝ կռւի դաշտում կիրառելու անհրաժեշտութիւնը:

  • Դէպի ո՞ւր է գնալու Թուրքիան
    Դէպի ո՞ւր է գնալու Թուրքիան

    Եթէ նոր Սահմանդրութիւնն ընդունւի, ապա էականօրէն կընդլայնւեն նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազօրութիւնները: Նա կստանայ կառավարութեան կառուցւածքը փոխելու, խորհրդարանը լուծարելու, բիւջէ կազմելու, օրէնքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, արտակարգ դրութիւն յայտարարելու եւ բարձրաստիճան դատաւորներին նշանակելու իրաւունք:

  • Ահմադինեժադի անակնկալը
    Ահմադինեժադի անակնկալը

    Դոկտ. Ահմադինեժադին ուղեկցել են նրա մերձաւորագոյն շրջապատը ներկայացնող Համիդ Բաղային եւ Էսֆանդեար Ռահիմ Մաշային, որոնք նոյնպէս առաջադրել են իրենց թեկնածութիւնը:

  • Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանութեան գրադարան է բացւել
    Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանութեան գրադարան է բացւել

    Վաշինգտոնում ապրիլի 5-ին տեղի ունեցաւ Հայկական ազգային ինստիտուտի՝ Հայոց Ցեղասպանութեան գրադարանի բացումը: Այստեղ ներկայացւած հայերէն եւ անգլերէն լեզուներով գրքերը չեն ներկայացնում Հայոց պատմութիւնն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծաւալուն տեղեկատւութիւն են տրամադրում Հայոց պատմութեան ամենացաւալի իրադարձութեան՝ ցեղասպանութեան մասին:

  • Ապրիլի 2-ի ընտրութեան դասերը, կամ շառաչուն ապտակ՝ զիջողականութեանը
    Ապրիլի 2-ի ընտրութեան դասերը, կամ շառաչուն ապտակ՝ զիջողականութեանը

    Ապրիլեան քառօրեայ պատերազմում ադրբեջնական հասրակութեան նկատմամբ յաղթանակ տարած հասրակութեանն անհնար էր պարպել յաղթողի հոգեբանութիւնից՝ նրան ստիպելով համակերպւել նւաստացուցիչ պայմաններով միակողմանի զիջումների հետ՝ յանուն ինչ-որ երեւակայական խաղաղութեան մշումոտ հեռնկարի

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։