Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 20 Փետրւարի 2017 09:17

Խորհրդարանը վստահեց

Իսլ. խորհրդարանում երէկ թէժ օր էր: Խորհրդարանը քննարկում էր քաղաքաշիաղաքաշինութեան նախարար Աբբաս Ախոնդիին անվստահութիւն յայտնելու մի խումբ պատգամաւորների նախաձեռնութիւնը:

«alikonline.ir»- Իսլ. խորհրդարանում երէկ թէժ օր էր: Խորհրդարանը քննարկում էր քաղաքաշիաղաքաշինութեան նախարար Աբբաս Ախոնդիին անվստահութիւն յայտնելու մի խումբ պատգամաւորների նախաձեռնութիւնը:

Լսելով նախարարի բացատրութիւնները, ինչպէս նաեւ թեր եւ դէմ արտայայտութիւնները նիստին ներկայ պատգամաւորների մեծամասնութիւնը որոշեց վստահել նախարարին:

Նրա պաշտօնանկութեան պատգամաւորական նախաձեռնութեանը կողմ քւէրակեցին նիստին ներկայ 255 պատգամաւորներից ընդամենը 74-ը, նախաձեռնութեանը դէմ էին 176 պատգամաւոր, իսկ 5-ն էլ մնացին ձեռնպահ:

Այսպիսով Աբբաս Ախոնդին կը շարունակի պաշտօնավարել որպէս քաղաքաշինութեան նախարար:

Նշենք, որ երէկ, կառավարութեան հերթական նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահն անդրադառնալով Իսլ. խորհրդարանի կողմից քաղաքաշինութեան նախարարին տրւած վստահութեան քւէին, իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց այդ կապակցութեամբ: Նա յոյս յայտնեց, որ այս գործընթացը կը նպաստի երկրի գոծադիր եւ օրէնսդիր մարմինների առաւել համադրւած աշխատանքին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։