Հա

Քաղաքական

Կիրակի, 26 Փետրւարի 2017 15:25

Սերգէյ Բաբուրին. «Իրանի հետ հակամարտութիւնից միանշանակ տուժելու են արաբական երկրները»

Պարսից ծոցի աւազանի արաբական երկրները տուժելու են Իրանի հետ հակամարտութիւնից: Նրանք առճակատումը պէտք է փոխարինեն գործակցութեամբ, քանի որ Իրանը պատրաստ է բարեկամութեան համար:

«alikonline.ir»- Պարսից ծոցի աւազանի արաբական երկրները տուժելու են Իրանի հետ հակամարտութիւնից: Նրանք առճակատումը պէտք է փոխարինեն գործակցութեամբ, քանի որ Իրանը պատրաստ է բարեկամութեան համար: Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է ՌԴ Դումայի նախագահի նախկին տեղակալ Սերգէյ Բաբուրինը: 

Նա Մերձաւոր Արեւելքի կարեւորագոյն հիմնախնդիրը համարել է Եմէնի Ճգնաժամը, որն այդ երկրի խաղաղ քաղաքացիների դէմ հրահրել են տարածաշրջանի արաբական մի շարք երկրներ:

«Իրականութեանը չեն համապատասխանում տարածաշրջանի մի շարք երկրների այն պնդուները թէ, իբր, Իրանը միջամտում է Եմէնի ներքին գործերին: Այդ պնդումների համար չկայ որեւէ իրեղէն ապացոյց»,- ասել է Բաբուրինը:

Նա նշել է, որ Իրանը տարածաշրջանային անվտանգութեան կարեւորագոյն առանցքներից մէկն է, որի ջանքներն ուղղւած են տարածաշրջանում կայունութեան ամրապնդմանը՝ բացառելով ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների, յատկապէս՝ ՆԱՏՕ-ի մասնակցութիւնը:

«Ակնյայտ է, որ Իրանի այդ ջանքերը դուր չեն գալիս ԱՄՆ-ին, որը ցանկանում է ընդլայնել եւ ամրապնդել իր ներկայութիւնը տարածաշրջանում»,- յայտնել է նա՝ յաւելելով, որ այդ պատճառով էլ ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում իրանոֆոբիայի հողի վրայ սադրել լարւածութիւն:

 Սերգէյ Բաբուրինը նշել է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ տրւել են այդ սադրանքին, որը նրանց պարտադրել է միլիարդաւոր դոլարների հասնող անտեղի ծախսեր, ինչը կարող է կործանարար լինել նրանց համար:

«Այդ երկրները տուժելու են Իրանի հետ հակամարտութիւնից: Նրանք առճակատումը պէտք է փոխարինեն գործակցութեամբ, քանի որ Իրանը պատրաստ է բարեկամութեան համար»,- եզրակացրել է նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։