Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 06 Մարտի 2017 09:40

Ֆրանսիայի ազդեցիկ քաղաքական գործիչները մտադիր են համոզել թեկնածու Ֆիոնին ինքնաբացարկ ներկայացնել

Ֆրանսիայի «Հանրապետականներ»-ից մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ մտադիր են այսօր՝ մարտի 6-ին կոչ անել իրենց կուսակցութեան նախագահական թեկնածու Ֆրանսուա Ֆիոնին ինքնաբացարկ յայտարարել եւ չմասնակցել նախընտրական մրցավազքին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի «Հանրապետականներ»-ից մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ մտադիր են այսօր՝ մարտի 6-ին կոչ անել իրենց կուսակցութեան նախագահական թեկնածու Ֆրանսուա Ֆիոնին ինքնաբացարկ յայտարարել եւ չմասնակցել նախընտրական մրցավազքին: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այս մասին յայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

«Քաղաքական ծանրակշիռներ»-ի դերում հանդէս են գալու «Հանրապետականներ»-ից Քրիստիան Էստրոզին, Խաւիէր Բերտրանը եւ Վալերի Պեկրէսը: Բանն այն է, որ համակուսակիցներն ուզում են խուսափել անախորժութիւնից, որում յայտնւել են Ֆիոնի հետ կապւած սկանդալի ֆոնին:

Աւելի վաղ Քրիստիան Էստրոզին յայտարարել էր, որ որպէս Ֆիոնին առաւել ակնյայտ փոխարինող տեսնում է Բորդոյի քաղաքապետ Ալէն Ժիւպ՝ին, ով զբաղեցրել էր երկրորդ տեղը կենտրոնամ՝տ աջերի փրայմերիզում անցեալ տարւայ նոյեմբերին: Ժիւպէն ինքն էլ յայտարարել է, որ երկուշաբթի օրը հանդէս կը գայ յայտարարութեամբ:

Իր հերթին, Ֆիոնը, յայտարարել էր, որ չի պատրաստւում հրաժարւել մրցավազքում իր հետագայ մասնակցությունից:

«Ոչ ոք այսօր չունի իշխանութիւն կանխելու իմ թեկնածու լինելը»,- նշել էր քաղաքական գործիչը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։