Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 08:40

Էրդողան. «Իրաքի քրդաբնակ շրջանը կարող է ունեցած ինքնավարութիւնն էլ կորցնել»

Իրաքում հարկաւոր է տարածքային ամբողջականութեան հիմքի վրայ հասնել համաձայնութեան եւ միասնական ջանքերով ապագայ կառուցել, յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի շրջանակներում:

«alikonline.ir» - Իրաքում հարկաւոր է տարածքային ամբողջականութեան հիմքի վրայ հասնել համաձայնութեան եւ միասնական ջանքերով ապագայ կառուցել, յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի շրջանակներում: Գրում է «tert.am»-ը:

Թուրքիայի նախագահն իր ելոյթում, անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատւածում անկախութեան շուրջ հանրաքւէի անցկացմանը, յայտնել է, որ անկախութեան պահանջները տարածաշրջանում հերթական ճգնաժամերի առիթ կը դառնան։

«Իրաքի քրդաբնակ շրջանի ղեկավարութեանը կոչ ենք անում հրաժարւել անկախութեան հանրաքւէից։ Եթէ քուրդ առաջնորդներն արհամարհեն Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում, ապա արդէն եղածն էլ կարող են կորցնել։ Տարածաշրջանում նոր լարւածութիւն առաջացնելու փոխարէն հարկաւոր է խաղաղութիւն ու կայունութիւն ստեղծել»,- նշել է Էրդողանը։

Աւելի վաղ, Թուրքիայի պաշտպանութեան նախարար Նուրեթին Ջանիքլին յայտարարել էր, որ Իրաքի կամ Սիրիայի մասնատումը կարող է նոր հակամարտութիւն ստեղծել. մինչ թուրքական տանկերը քրդական անկախութեան հարցով հանրաքւէից առաջ տեղակայւում են Իրաքի հետ սահմանին:

«Ցանկացած փոփոխութիւն, որը կը նշանակի Իրաքի տարածքային ամբողջականութեան խախտում, մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար»,- ասել է Նուրեթին Ջանիքլին:

«Սիրիայի եւ Իրաքի տարածքային ամբողջականութեան խախտումն աւելի մեծ, միջազգային հակամարտութիւն կը հրահրի»,- ասել է նա: Ջանիքլին յայտարարել է, որ Անկարան չի կարող թոյլ տալ երկրի հարաւում էթնիկ խմբի կողմից պետութեան ձեւաւորում:

«Ոչ մէկ թող չկասկածի, որ մենք կը ձեռնարկենք բոլոր քայլերը, կը կայացնենք բոլոր որոշումները՝ կանգնեցնելու համար ռիսկային գործօնների աճը»,- ասել է նա:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։