Հա

Քաղաքական

14/10/2018 - 08:50

Քերմանշահում ահաբեկչական խումբ է վնասազերծւել

Երկրի հիւսիս-արեւմտեան շրջանում ահաբեկչական խմբաւորում է յայտնաբերւել եւ չէզոքացւել:

«alikonline.ir» - Երկրի հիւսիս-արեւմտեան շրջանում ահաբեկչական խմբաւորում է յայտնաբերւել եւ չէզոքացւել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ ԻԻՀ անվտանգութեան նախարարութեան հրապարակած հաղորդագրութեանը յղումով:

«Նախարարութեան աշխատակիցների ծաւալած յատուկ գործողութիւնների արդիւնքում վերոնշեալ նահանգներում յայտնաբերւել եւ չէզոքացւել են ահաբեկչական խմբաւորում: Տեղի է ունեցել զինւած բախում, արդիւնքում ահաբեկիչներից  երկուսը սպանւել են»:

Նրանց մօտ յայտնաբերւել է մեծ քանակութեամբ զէնք-զինամթերք եւ պայթուցիկ նիւթեր եւ գաղտնի փաստաթղթեր:

Յայտնաբերւած փաստաթղթերը վկայում են Իրանում ահաբեկչութեան փլան մշակելու Արաբական երկրների աջակցութեան մասին: Բացի այդ պարզւել է, որ խումբը Քերմանշահ նահանգում ահաբեկչական մի քանի գործողութիւններ էր նախապատրաստում»,- ասւած է հրապարակւած հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։