Հա

Քաղաքական

03/11/2018 - 16:00

Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը մտադիր են Սուէզի ջրանցքի այլընտրանք ստեղծել

Ռուսաստանկը, Իրանը եւ Հնդկաստանը մտադիր են Ասիայի տարածաշրջանում վերակառուցել լոգիստիկան եւ կը գործարկեն նոր միջազգային փոխադրամիջանցք, որը կը դառնայ Սուէզի ջրանցքի այլընտրանքը: 

«alikonline.ir» - Ռուսաստանկը, Իրանը եւ Հնդկաստանը մտադիր են Ասիայի տարածաշրջանում վերակառուցել լոգիստիկան եւ կը գործարկեն նոր միջազգային փոխադրամիջանցք, որը կը դառնայ Սուէզի ջրանցքի այլընտրանքը: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդւում է Հնդկաստանի առեւտրի եւ արդիւնաբերութեան նախարարութեան մամուլի տեղագրում:

Նշւած է, որ նոյեմբերի 23-ին տեղի կունենայ Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչների հանդիպում, որտեղ կողմերը կը քննարկեն «Հիւսիս-հարաւ» միջազգային փոխադրամիջանցքի գործարկումը: 7200 կիլոմետր երկարութեամբ այդ երթուղին Հնդկական ովկիանոսը կը միացնի Ռուսաստանի եւ Եւրոպայի հետ: 2014 եւ 2017 թւականներին նախագծի մասնակիցներն արդէն թեստային գործարկումներ են կատարել այդ երթուղով:

Ապրանքները Հնդկաստանից ծովով ճանապարհ կընկնեն Իրանի Բանդար Աբաս նաւահանգիստ, որ գտնւում է Պարսից ծոցի ափին, որտեղից գնացքներով դրանք կը հասցնեն մինչեւ Կասպից ծովում Իրանի խոշորագոյն նաւահանգիստ՝ Բանդար Անզալի: Այնուհետեւ դրանք կը տանեն Աստրախան եւ երկաթուղային տրանսպորտով կուղարկեն Եւրոպա: Նշւում է, որ նոր երթուղով փոխադրումը 30-40 տոկոսով աւելի արագ եւ աւելի էժան կը լինի Սուէզի ջրանցքով փոխադրելուց: Այսպէս, Մումբայից Մոսկւա բեռի փոխադրման ժամկէտները պէտք է կրճատւեն մօտաւորապէս 20 օրով:

Նախագիծն իրականացւում է Չինաստանի «Մէկ գօտի-մէկ ուղի» նախաձեռնութեանը համապատասխան: Ինչպէս սպասւում է, նոր երթուղով կարելի կը լինի տարեկան փոխադրել 20-ից մինչեւ 30 միլիոն տոննա ապրանքներ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։