Հա

Քաղաքական

25/04/2013 - 11:04

altՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարար Սէյէդ Մոհամմադ Հոսէյնիի գլխաւորած պատւիրակութեանը՝ ուղեկցութեամբ ՀՀ մշակոյթի նախարարի պաշտօնակատար Յասմիկ Պօղոսեանի:

alt

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախութեամբ արձանագրեց, որ երկու երկրների միջեւ առկայ ջերմ յարաբերութիւններն առաջընթաց են ապրում եւ գործնական արդիւնքներ արձանագրում: Նա ընդգծեց նաեւ երկու երկրների մշակոյթի նախարարութիւնների սերտ համագործակցութեան կարեւորութիւնը՝ նշելով, որ այն նպաստում է երկու ժողովուրդների մշակութային կեանքի փոխադարձ հարստացմանն ու զարգացմանը:
Անդրադառնալով Իրանի հայ համայնքին՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ի դէմս Մոհամմադ Հոսէյնիի՝ իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց Իրանի Իսլամական Հանրապետութեան իշխանութիւններին, ինչպէս հայ ժողովրդի զաւակների նկատմամբ ցուցաբերւող ջերմ վերաբերմունքի, այնպէս էլ՝ հայ հոգեւոր-մշակութային արժէքների, մասնաւորաբար եկեղեցիների հանդէպ դրսեւորւող հոգատար վերաբերմունքի համար:
Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ընդգծեց նաեւ Մայր Աթոռի եւ Հայաստանում Իրանի դեսպանատան միջեւ առկայ համագործակցութիւնը՝ մշակութային ոլորտում:
Զրոյցի ընթացքում կարեւորւեց միջկրօնական երկխօսութիւնների խթանումը՝ ի բարօրութիւն մարդկութեան խաղաղ կեանքի, ինչպէս նաեւ՝ հոգեւոր կենտրոնների յարաբերութիւնների սերտացումը:
* Մեր կողմից աւելացնենք, որ իրանական պատւիրակութեան մաս է կազմել Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։