MENU
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ նոյեմբերի 6-ին հանդիպել է Թեհրանի քաղաքապետի, քաղխորհրդի նախագահի եւ անդամների հետ:
ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի կողմից Իրանին հասցէագրւած մեղադրանքները անհիմն, ապակառուցողական ու սադրիչ է համարել:
Նոյեմբերի 5-ին Իրանում ՀՀ դեսպանութիւնում կազմակերպւել էր ընդունելութիւն՝ ի պատիւ իրանահայ յայտնի դիրիժոր եւ կոմպոզիտոր մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի:
Ռուսաստանի պաշտպանութեան փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը յայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների դէմ պայքարում մնացել է միայն աւարտել երկրի հարաւ-արեւելքում գրոհը:
Ֆրանսիան Հայաստանի եւ աշխարհի տարբեր կողմերում բնակւող հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի մամլոյ դիւանից, այս մասին ասւում է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին ուղղւած նամակում:
1989 թւականի մարտին «Սփէյս Շաթլ» ծրագրով թռիչքը տեւեց չորս օր։ Արտասովոր ոչինչ չկար, բայցի այն փաստից, որ պատմութեան մէջ առաջին անգամ Երկիր մոլորակը լքեց հայը։
Այսօր Ջէյմզ Բաղեանն իրեն երջանիկ մարդ է համարում, եւ, դատելով ամէն ինչից, նա դրա իրաւունքը լիովին ունի։
Հայերն ունիկալ են նրանով, որ յաջողակ ապրում եւ աշխատում են ամենատարբեր մշակոյթներում։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ Երեւանում Համահայկական գիտական ֆորումի ժամանակ, ասել է «Աւրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը խորհրդարանում վէճի է բռնւել Ռադիոյի եւ հեռուստատեսութեան գերագոյն խորհրդի նախագահ Իլհան Երլիքայայի հետ: